-
04.01.2014|
14:10
Չեխաբնակ գեղանկարիչ ԱՇՈՏ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ irates.am-ի հետ զրույցում անդրադարձավ միասեռականներին արտոնություն տալու, նրանց ամուսնությունն օրինականացնելու եվրոպական ջանքերին և դրանց շուրջ հյուսվող համաշխարհային աղմուկին:
-
03.01.2014|
14:20
Ինչպիսի՞ն էր անցնող տարին, ի՞նչ տվեց, և ի՞նչ կորուստներ ունեցանք, որոնցից կարելի էր խուսափել: Ի՞նչ հետևություններ արեցինք հասարակական, քաղաքական կյանքում տեղի ունեցած փոփոխություններից: Մշակութաբան, թատերագետ Արա ՆԵԴՈԼՅԱՆՆ ամփոփում է անցնող տարին:
-
03.01.2014|
14:18
2013թ. Հունիսի 6-ին Վլադիմիր և Լյուդմիլա Պուտինները հայտարարեցին, որ ավարտվել է իրենց համատեղ կյանքը։ Ավելի ուշ Պուտինը նշել է, որ կնոջ հետ եկեղեցով չի ամուսնացել, ուստի ամուսնալուծության կրոնական կողմի մասին խոսք լինել չի կարող։ Նրանց ամուսնությունը տևել է 30 տարի, ունեն 2 դուստր՝ Մարիան և Եկատերինան։
-
03.01.2014|
14:09
Եթե սոցցանցի միջոցով անհայտ օգտատերերը ձեզ նամակ են գրում` փորձելով հայտնել շատ կարևոր մի տեղեկություն, նաև պատասխանել «Ո՞րն է կյանքի իմաստը», «Ինչո՞ւ է Աստված թույլատրում տառապել», «Ինչպե՞ս կարելի է հասնել իսկական երջանկության» և այլ հարցերի, ուրեմն ձեր բախտը չի բերել…
-
02.01.2014|
16:34
Տաջիկստանի հանրային հեռուստաընկերության ղեկավարությունը կարծում է, որ ազգային մենթալիտետի համար Ձմեռ պապի և Ձյունանուշի կերպարները խորթ են և օտարածին: Տաջիկստանի կրթության և գիտության նախարարությունը հունվարի 1-ի նախօրեին երկրի բոլոր ուսումնական հաստատություններին առաջարկություն է ուղարկել, որի համաձայն՝ Ամանորին ոչ միայն նվերներ պետք է չգնել, այլև կտրականապես պետք է արգելել ամանորյա տոների անցկացումը:
-
02.01.2014|
15:32
Միշտ ավանդույթ է եղել, որ Ամանորից հետո տարին ամփոփեն մտավորականները, հասարակական, քաղաքական գործիչները: Բայց որքան հետևել եմ, այս տարի պերճախոսություն չկա:
-
30.12.2013|
13:45
Անցնող տարին` 2013-ը, իր նախորդների նման անբարենպաստ է եղել լրագրողների համար: Լրագրողների միջազգային պաշտպանության կոմիտեի տարեկան հաշվետվության մեջ ասվում է, որ մեկ տարվա ընթացքում ողջ աշխարհում իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս զոհվել-սպանվել են 70 լրագրողներ, որոնց երկու երրորդը բաժին է ընկնում Մերձավոր Արևելքին:
Միայն Սիրիայում 2013-ին զոհվել է 29 լրագրող:
-
29.12.2013|
21:51
Չինաստանում պաշտոնապես մեղմացվել է ծնելիության սահմանափակումը: Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի անդամները բանաձև են ընդունել, որով ընդլայնվել է այն ընտանիքների ցանկը, որոնք կարող են երկրորդ երեխան ունենալ:
-
29.12.2013|
15:49
Ինչպես ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, այնպես էլ՝ ԱԺ տարբեր պատգամավորներ տարվա ընթացքում հանդես եկան լրագրողներին ուղղված հյութեղ պիտակավորումներով և հայհոյանքներով, որոնք մեջբերելը նպատակահարմար չենք գտնում: Եվ չնայած սրան, ԱԺ նախագահի տարեվերջյան հանդիպումը լրագրողների հետ մարդաշատ էր: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս, նա մի շարք լրագրողների պարգևատրեց ԱԺ աշխատանքները բարեխիղճ լուսաբանելու համար:
-
28.12.2013|
16:06
Նոր տարուն սկսվելու է բարեկամների ու ընկերների այցելությունների անվերջանալի շղթան, որը հիմնականում հաճելի է, սակայն պատահում են աննրբանկատ հյուրեր, որ գնալու մասին մոռանում են: