ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ասում են...

Ասում են...
21.04.2009 | 00:00

...թե Երևանի ավագանու մայիսի 31-ի ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակի համար «նա ուռա» 41 տոկոս ապահովելու նպատակով «վերևները» դարձյալ որոշել են դիմել «հին-բարի» ընտրատեխնոլոգիաներին և խաղի մեջ ներգրավել ուժային կառույցների «զապասնոյ» ստորաբաժանումները։ Խոսքն ամենից առաջ պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող, այսպես կոչված, «երևանյան գնդի» մասին է, որին, ասում են, հրահանգ է իջեցվելու մայիսի 31-ին մեկ մարդու նման, «հավսա՜ր-զգա՛ստ, քայլո՜վ մա՛րշ» տարբերակով մտնել ընտրատեղամասեր և քվեարկել ինչպես հարկն է։ ՈՒ թեև չեն ասում, թե ինչպես են մայրաքաղաքի գրանցում չունեցող զինվորները մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին, բայց դա արդեն տեխնիկայի հարց է։ Ինչպես ասում են` մարդու մտքին տեղ լինի։

Դիտվել է՝ 2108

Մեկնաբանություններ