Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Նիկոլ Փաշինյանի հայ-թուրքական ու հայ-իրանական հարաբերությունները

Նիկոլ Փաշինյանի հայ-թուրքական ու հայ-իրանական հարաբերությունները
31.01.2023 | 07:27

Թուրքիան պաշտպանում է «Զանգեզուրի միջանցքը» Ադրբեջանին հանձնելու պահանջները և համաձայն է Հայաստանը որպես «Արևմտյան Ադրբեջան» դիտարկելու Ալիևի ծրագրերի հետ։ Նիկոլ Փաշինյանն այս ամենը գիտի, բայց հույս ու հավատով է լցված առ Էրդողան։ Հայ ժողովրդին էլ խաբում է, թե, իբր, հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվելու են առանց նախապայմանների։


Իրանը հայտարարում է, որ դեմ է տարածաշրջանի քարտեզի վերաձևմանն ու կարմիր գիծ է համարում հայ-իրանական սահմանի նկատմամբ ցանկացած ոտնձգություն, այսինքն՝ դեմ է «Զանգեզուրի միջանցքին» ու «Արևմտյան Ադրբեջանին»։
Ինչպես հայտնի է, Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել։ Կան զոհեր և վիրավորներ։ Նիկոլ Փաշինյանն օպերատիվ արձագանք չի տվել։ Չի ցավակցել Իրանին ու չի առաջարկել Հայաստանի օգնությունը։ Եվ սա այն դեպքում, երբ Իրանը մեր հարևան ու բարեկամ երկիրն է։


Իրանը Նիկոլ Փաշինյանի համար Թուրքիան չէ, որ արագ արձագանքի ու ցավակցի, ինչպես որ Թուրքիայում տեղի ունեցած դժբախտության ժամանակ արագ ցավակցեց՝ յուրօրինակ ձևով քծնելով Էրդողանին։


Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 14384

Մեկնաբանություններ