ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայաստանի ինժեներական ներուժը

Հայաստանի ինժեներական ներուժը
08.07.2020 | 10:17

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Ինժեներական ասոցիացիայի նախաձեռնությամբ հուլիսի 6-10-ը առցանց ձևաչափով անցկացվում է «Հայաստան - Ինժեներական շաբաթ 2020» խորագրով, արդեն ավանդական դարձած՝ 3-րդ ամենամյա միջոցառումը:

Միջոցառման բացման արարողությանը հունիսի 6-ին մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Նախարարը նշել է, որ «Ինժեներական շաբաթը» դարձել է սպասված տեխնոլոգիական միջոցառում, որի կազմակեպման ու անցկացման ուղղությամբ շատ լուրջ աշխատանք է տարվում և ինժեներությունը՝ հատկապես համակարգային, ընդհանուր ինժեներիան, վերածվում է նոր ալիքի հայաստանյան տնտեսության համար:

Մասնակիցներին ողջունել է նաև Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։ Նա նշել է, որ լինելով եզակի միջազգային հարթակ, «Հայաստան - Ինժեներական շաբաթ 2020»-ն այս տարի ևս կմիավորի տարբեր երկրների տեխնոլոգիական ձեռներեցների, ինժեներների, գիտնականների, առաջատար փորձագետների, ուսանողների, կառավարության ու բիզնեսի ներկայացուցիչների։

«Ինժեներական ասոցիացիա»-ի տնօրեն Վարդան Ալեքսանյանն էլ իր խոսքում կարևորել է, որ «Հայաստան - Ինժեներական շաբաթ 2020» խորագրով միջոցառումների շրջանակում հայ ինժեներներն այս տարի ևս կստանան հնարավորություն ցուցադրելու Հայաստանում ստեղծված լուծումները: «Սա հնարավորություն է միջազգային մակարդակով ևս մեկ անգամ խոսելու Հայաստանում առկա գիտական ներուժի մասին»,- նշել է նա։

«Հայաստան-Ինժեներական շաբաթ 2020»-ի նպատակն է ցուցադրել Հայաստանի ինժեներական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի վերջին նվաճումները, ներկայացնել նախագծեր և լուծումներ այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են՝ ինքնակառավարվող տրանսպորտային միջոցները, կիսահաղորդիչների նախագծումն ու թեստավորումը, անլար հաղորդակցությունը, ռադիոհաճախականությունը, արդյունաբերական IOT-ն, սպառողական էլեկտրոնիկան, կրթական տեխնոլոգիաները, մշակող արդյունաբերությունը, ինչպես նաև՝ փնտրել համագործակցության հնարավորություններ աշխարհի ինժեներական և գիտական այլ կառույցների և նախաձեռնությունների հետ, հաստատել կապեր ու գործակցություն:

Միջոցառման շրջանակներում առցանց ձևաչափով կներկայացվեն Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) վերջին նախագծերը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտահետազոտական ծրագրերը, ինչպես նաև Հայաստանի տարբեր մարզերում իրականացվող Բարձր տեխնոլոգիական նախաձեռնությունները:

Շաբաթը կեզրափակվի «Բամբիռ» ռոք խմբի առցանց համերգով:

Դիտվել է՝ 12618

Մեկնաբանություններ