ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Փակ­վա­ծու­թ­յան, վա­խի, կծկ­վա­ծու­թ­յան, զգու­շա­վո­րու­թ­յան մեջ դժ­վար է ֆիլմ ստեղ­ծե­լը»

«Փակ­վա­ծու­թ­յան, վա­խի, կծկ­վա­ծու­թ­յան, զգու­շա­վո­րու­թ­յան մեջ դժ­վար է ֆիլմ ստեղ­ծե­լը»
26.06.2020 | 01:30

«Ի­րա­տե­սը» շա­րու­նա­կում է զրույ­ցը Երևա­նի մի­ջազ­գա­յին «Ոս­կե ծի­րան» կի­նո­փա­ռա­տո­նի հիմ­նա­դիր տնօ­րեն, Հա­յաս­տա­նի կի­նե­մա­տոգ­րա­ֆիստ­նե­րի միու­թյան նա­խա­գահ ՀԱՐՈՒ­ԹՅՈՒՆ ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ հետ:
Զրույ­ցի նա­խորդ մա­սում հիմ­նա­կա­նում անդ­րա­դար­ձել ենք «Ոս­կե ծի­րա­նի» շուրջ ստեղծ­ված ար­տա­սո­վոր ի­րա­վի­ճա­կին՝ պայ­մա­նա­վոր­ված կո­րո­նա­վի­րու­սի հա­մա­վա­րա­կով: Սա­կայն չմո­ռա­նանք, որ մեր զրու­ցա­կի­ցը նախ և ա­ռաջ ստեղ­ծա­գոր­ծող ան­հա­տա­կա­նու­թյուն է, ո­րի կի­նոն հռ­չակ­ված է ողջ աշ­խար­հում:
Հա­րու­թյուն Խա­չատ­րյա­նի «Ան­վերջ փա­խուստ, հա­վերժ վե­րա­դարձ» ֆիլ­մա­շա­րը հայտ­նի է կի­նո­սի­րող­նե­րին ոչ միայն Հա­յաս­տա­նում, այլև աշ­խար­հի բազ­մա­թիվ եր­կր­նե­րում:
Ռե­ժի­սո­րը վեր­ջին տա­րի­նե­րին աշ­խա­տում է շար­քի հեր­թա­կան ֆիլ­մի վրա՝ «Նկար­չի ե­րեք գե­րեզ­ման­նե­րը» վեր­նագ­րով: Հե­տաք­րք­րու­թյունն այս ֆիլ­մի շուրջ ա­ռա­վել մե­ծա­նում է հա­մա­վա­րա­կի օ­րե­րին դր­սում ապ­րող մեր հայ­րե­նա­կից­նե­րի ցու­ցա­բե­րած վար­քագ­ծի ֆո­նին:
Այս հար­ցե­րի շուրջ է հիմ­նա­կա­նում կա­ռուց­ված Հա­րու­թյուն Խա­չատ­րյա­նի հետ մեր զրույ­ցի երկ­րորդ հատ­վա­ծը:

(Նախորդ մասը)




-Պա­րոն Խա­չատ­րյան, «Ոս­կե ծի­րա­նը» ու՞մ հո­գա­ծու­թյանն է թողն­ված դժ­վա­րին այս ի­րա­վի­ճա­կում: Վս­տա­հու՞մ եք ե­րի­տա­սարդ­նե­րին:
-Փա­ռա­տո­նի գե­ղար­վես­տա­կան տնօ­րե­նը Կա­րեն Ա­վե­տի­սյանն է, գլ­խա­վոր պրո­դյու­սե­րը, ֆի­նան­սա­կան-կազ­մա­կերպ­չա­կան հար­ցե­րի պա­տաս­խա­նա­տուն՝ Ա­րա­յիկ Մա­նու­կյա­նը, «GAIFF PRO»-ի ղե­կա­վա­րը՝ Մե­լիք Կա­րա­պե­տյա­նը: Փա­ռա­տո­նի աշ­խա­տանք­նե­րում ընդգրկված են Մի­քա­յել Ստամ­բոլ­ցյա­նը, Սու­սան­նա Հա­րու­թյու­նյա­նը: Ես կապ­վում եմ նրանց հետ առ­ցանց, մաս­նակ­ցում ժո­ղով­նե­րի, բայց չեմ ու­զում շատ խառն­վել փա­ռա­տո­նի գոր­ծե­րին: Ի­հար­կե, ե­թե ինչ-որ բան չի հա­ջող­վում, ա­մե­նա­մեծ ցա­վը ես եմ ապ­րում, ե­թե հա­ջող­վում է, ա­մե­նա­մեծ ու­րա­խու­թյու­նը ես եմ ապ­րում: Բայց մտա­ծում եմ, որ մեկ-մեկ պի­տի կա­րո­ղա­նաս քո զա­վակ­նե­րին թող­նել հան­գիստ, պի­տի բաց թող­նես, որ ինք­նու­րույն գոր­ծեն, կյանք տես­նեն, սո­վո­րեն: Իսկ «Ոս­կե ծի­րա­նին» ես վե­րա­բեր­վում եմ որ­պես իմ զա­վա­կի, իմ և իմ ըն­կեր­նե­րի՝ Մի­քա­յել Ստամ­բոլ­ցյա­նի, Սու­սան­նա Հա­րու­թյու­նյա­նի զա­վա­կի: Եվ հի­մա ինձ հա­մար շատ ցա­վա­լի է, որ այս տա­րի չի լի­նի այն «Ոս­կե ծի­րա­նը», ո­րը քա­ղա­քի հա­մար տոն էր, ա­ռիթ էր, որ մար­դիկ հան­դի­պեին, շփ­վեին: Պետք է համ­բե­րել. հի­մա ա­մեն ինչ է փոխ­վում, պետք է հա­մա­պա­տաս­խան ճա­նա­պարհ­ներ գտ­նել: Պետք է մտա­ծել և ե­ղա­ծը չկորց­նել այս վա­խի, խու­ճա­պի, մե­կու­սա­ցու­մի մեջ: Պետք է ճկուն լի­նենք, լավ գա­ղա­փար­ներ հղա­նանք և կա­րո­ղա­նանք հաղ­թա­հա­րել այս վի­ճա­կը:
-«Ան­վերջ փա­խուստ, հա­վերժ վե­րա­դարձ» ֆիլ­մա­շա­րի հեր­թա­կան ֆիլ­մը նվիր­ված է նկա­րիչ Վա­հան Ա­նա­նյա­նին: Ի՞նչ հան­գր­վա­նի եք հա­սել այս ա­ռու­մով:
-Այդ ֆիլ­մա­շա­րը հայ­կա­կան տե­սա­կի ու­սում­նա­սի­րու­թյունն է, հա­յե­րի, ո­րոնք փա­խել են Հա­յաս­տա­նից: Նրանք կամ չեն վե­րա­դառ­նում, կամ ու­զում են վե­րա­դառ­նալ ու չեն կա­րո­ղա­նում, կամ մա­հա­նում են դր­սում ինչ-որ տեղ, կամ ե­րա­զում են Հա­յաս­տա­նի մա­սին, կամ մինչև վերջ ա­տում են Հա­յաս­տանն ու հա­յե­րին: Այս ու­սում­նա­սի­րու­թյու­նը շատ կարևոր եմ հա­մա­րում: Սա լուրջ գի­տա­կան աշ­խա­տանք է: Ա­մեն ինչ սկս­վեց «Քա­մին ու­նայ­նու­թյան» ֆիլ­մից՝ նկա­րա­հան­ված 1989 թվա­կա­նին: Հե­տո շա­րու­նա­կե­ցի նկա­րա­հա­նել ֆիլ­մա­շա­րը՝ անդ­րա­դառ­նա­լով այդ ֆիլ­մի հե­րոս­նե­րին ա­ռան­ձին-ա­ռան­ձին: Ա­ռա­ջինն այս շար­քում Հայկ Խա­չատ­րյա­նի մա­սին էր՝ «Հայկ. փա­խուստ» վեր­նագ­րով: Ֆիլ­մի նկա­րա­հա­նում­նե­րից կարճ ժա­մա­նակ անց Հայ­կին Մոսկ­վա­յի փո­ղոց­նե­րից մե­կում մա­հա­ցած գտան: Երկ­րորդ ֆիլ­մը՝ «Փա­կու­ղին», Հա­յաս­տա­նից Ա­մե­րի­կա գնա­ցած Լևոն Ա­վե­տի­սյա­նի մա­սին էր և ա­մե­րի­կա­հա­յու­թյան: Եր­րոր­դը, որ Վա­հան Ա­նա­նյա­նի մա­սին է, կոչ­վում է «Նկար­չի ե­րեք գե­րեզ­ման­նե­րը»: Ար­դեն եր­կու-ե­րեք տա­րի է՝ չեմ կա­րո­ղա­նում ինքս ինձ հա­վա­քել, ինքս ինձ ներ­շն­չել և մոն­տա­ժել այդ ֆիլ­մը: Բայց հի­մա հաս­կա­ցել եմ, որ պետք է ան­պայ­ման զբաղ­վեմ դրա­նով: Փա­ռա­տոնն ա­ռանց ինձ էլ կա­նեն, մար­դիկ բա­վա­կան փորձ ու­նեն, ի զո­րու են գլուխ բե­րե­լու գոր­ծը: Իսկ ես պի­տի ֆիլմն ա­վար­տեմ: Հա­կա­ռակ դեպ­քում իմ պատ­մու­թյու­նը կի­սատ կմ­նա: Դա և՛ ար­վեստ է, և՛ գի­տա­կան ու­սում­նա­սի­րու­թյուն, և՛ փի­լի­սո­փա­յու­թյուն, և՛ ի­մաս­տու­թյուն: Մար­դիկ կա­րող են հա­վա­նել կամ չհա­վա­նել այդ ֆիլ­մե­րը, բայց աշ­խար­հում և Հա­յաս­տա­նում մեծ հե­տաք­րք­րու­թյամբ նա­յե­ցին դրանք: Այս ֆիլ­մա­շա­րը մտա­ծե­լու ա­ռիթ է տա­լիս մարդ­կանց:
-Կո­րո­նա­վի­րու­սի հա­մա­վա­րա­կի օ­րե­րին մի փաստ ար­ձա­նագր­վեց. մար­դիկ, որ տա­րի­նե­րով, տաս­նա­մյակ­նե­րով դր­սում էին, շտա­պե­ցին վե­րա­դառ­նալ Հա­յաս­տան՝ վտան­գի պա­հին ա­վե­լի ա­պա­հով հա­մա­րե­լով ոչ վտան­գա­վոր ժա­մա­նակ­նե­րում ի­րենց մեր­ժած հայ­րե­նի­քը: Ին­չո՞վ է սա բա­ցատր­վում:
-Ո­րով­հետև դր­սում ի­րենք օ­տար են: Մար­դիկ սկ­սե­ցին մտա­ծել՝ ով­քեր են ի­րենք, որ­տե­ղից են գա­լիս, ինչ ար­մատ­ներ ու­նեն, ին­չին են կապ­ված: Ե­թե Ա­մե­րի­կա­յում չես ապ­րում ա­մե­րի­կյան կյան­քով, ա­մե­րի­կյան փի­լի­սո­փա­յու­թյան, կր­թու­թյան կրո­ղը չես, անգ­լե­րեն չես խո­սում, դու ոչ ոք ես: Իսկ Ա­մե­րի­կա­յում հա­յե­րի մոտ ըն­դուն­ված ձև է ոչ ա­մե­րի­կյան ապ­րե­լա­կեր­պը: Նրանք ապ­րում են ի­րենց փոք­րիկ հա­մայ­նք­նե­րով՝ ընդ­հա­նուր ա­մե­րի­կյան կյան­քից դուրս: Շա­տերն այդ­պես էլ հա­րա­զատ չեն դար­ձել այդ երկ­րի մի­ջա­վայ­րին, չեն մտել տե­ղի կեն­սա­կեր­պի մեջ: Թերևս, մի հինգ տո­կո­սին է ըն­դա­մե­նը դա հա­ջող­վել: Նույնն է և ցան­կա­ցած այլ օ­տար երկ­րում: Դրա հա­մար էլ վտան­գի պա­հին մար­դիկ տուն են վե­րա­դառ­նում. դա հենց իմ ֆիլ­մե­րի նյութն է: Այ­սօր­վա ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ֆո­նին կա­րե­լի է նո­րից վե­րա­դառ­նալ ու վե­րա­նա­յել իմ բո­լոր ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րը: Ժա­մա­նակն է, որ այդ ֆիլ­մե­րը նո­րից ցու­ցադր­վեն:
-«Հայկ. փա­խուստ»-ը վեր­ջերս ցու­ցադր­վեց Հան­րա­յին հե­ռուս­տաըն­կե­րու­թյան «Չտեսն­ված կի­նո» հա­ղոր­դա­շա­րի շր­ջա­նակ­նե­րում:
-Ա­յո՛: Մեկ ու­րիշ հե­ռուս­տաըն­կե­րու­թյուն էլ ցու­ցադ­րեց «Փա­կու­ղին»: Հե­տաքր­քիր կլի­նի մարդ­կանց հա­մար նաև «Նկար­չի ե­րեք գե­րեզ­ման­նե­րը» ֆիլ­մը, ո­րի վրա աշ­խա­տան­քի վերջ­նա­կան փու­լը կսկ­սեմ, թերևս, կո­րո­նա­վի­րու­սի հա­մա­վա­րակն ա­վարտ­վե­լուց հե­տո: Փակ­վա­ծու­թյան, վա­խի, կծկ­վա­ծու­թյան, զգու­շա­վո­րու­թյան մեջ դժ­վար է ֆիլմ ստեղ­ծե­լը:
-Այս ար­տա­ռոց մթ­նո­լոր­տը հե­տաքր­քիր նյութ է տա­լիս ար­վես­տա­գետ­նե­րին, ստեղ­ծա­գոր­ծող մարդ­կանց, չե՞ք կար­ծում:
-Կար­ծում եմ, որ այ­սօր ե­րի­տա­սարդ­նե­րը պետք է ու­սում­նա­սի­րեն և նկա­րա­հա­նեն ֆիլ­մեր, ար­վես­տի, դո­կու­մեն­տի վե­րա­ծեն այս ի­րա­կա­նու­թյու­նը: Այս ուղ­ղու­թյամբ մի նա­խա­ձեռ­նու­թյուն էլ ի­րա­կա­նաց­նում է Հա­յաս­տա­նի կի­նե­մա­տոգ­րա­ֆիստ­նե­րի միու­թյու­նը: Մենք հայ­տա­րա­րել ենք դո­կու­մեն­տալ ֆիլ­մե­րի մր­ցույթ՝ «Մեր ժա­մա­նա­կը» խո­րագ­րով: Մր­ցույ­թի մաս­նա­կից­նե­րը պի­տի ներ­կա­յաց­նեն մեր ժա­մա­նա­կի մա­սին պատ­մող ֆիլ­մեր: Նրանք կս­տա­նան մր­ցա­նակ­ներ, նաև՝ ֆի­նան­սա­կան մր­ցա­նակ­ներ: Կա­րող են լի­նել նյու­թեր, ո­րոնք ֆիլ­մի վե­րա­ծե­լու հնա­րա­վո­րու­թյուն չեն ու­նե­ցել մար­դիկ: Մենք լա­վա­գույն­նե­րին կտանք մր­ցա­նակ և կս­տեղ­ծենք հնա­րա­վո­րու­թյուն՝ մոն­տա­ժե­լու ի­րենց նյու­թե­րը: Այն­պես որ, բո­լոր ժա­մա­նակ­ներն են կի­նո­յի հա­մար: Ո­րով­հետև կի­նոն շատ հե­տաքր­քիր աչք է, շատ հե­տաքր­քիր հա­յացք է: Կի­նո­յով կա­րե­լի է տես­նել, հաս­կա­նալ, վե­րար­տադ­րել այն­պի­սի բա­ներ, որ սո­վո­րա­կան աչ­քով չես տես­նի, չես նկա­տի: Կի­նո­յի մի­ջո­ցով բա­ցա­հայտ­վում են այն­պի­սի ի­րո­ղու­թյուն­ներ, այն­պի­սի ճշ­մար­տու­թյուն­ներ, ո­րոնք հնա­րա­վոր է բա­ցա­հայ­տել կի­նոխ­ցի­կի մի­ջո­ցով միայն: Այս մր­ցույ­թը մեկ­նար­կել է և կամ­փոփ­վի նո­յեմ­բե­րին: Կար­ծում եմ՝ կս­տեղծ­վի հե­տաքր­քիր ֆիլ­մե­րի հա­վա­քա­ծու, ո­րը մենք կցու­ցադ­րենք Կի­նո­յի տա­նը:


Զրույ­ցը վա­րեց
Կա­րի­նե ՌԱ­ՖԱ­ՅԵ­ԼՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 12132

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ