ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Փետր­վար. Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի ներ­քին ի­րա­դար­ձու­թ­յուն­նե­րը հնա­րա­վո­րու­թ­յուն չտ­վե­ցին լիո­վին ըմբռ­նե­լու Սի­րիա­յի խորհր­դա­րա­նի ո­րոշ­ման նշա­նա­կու­թ­յու­նը

Փետր­վար. Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի ներ­քին ի­րա­դար­ձու­թ­յուն­նե­րը հնա­րա­վո­րու­թ­յուն չտ­վե­ցին լիո­վին ըմբռ­նե­լու Սի­րիա­յի  խորհր­դա­րա­նի ո­րոշ­ման նշա­նա­կու­թ­յու­նը
03.03.2020 | 01:29
2020 թ. փետր­վա­րը յու­րո­վի ա­ռանձ­նա­հա­տուկ դար­ձավ հայ ժո­ղովր­դի հա­մար։ Ցա­վոք, փաս­տերն ու ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը ոչ միայն դրա­կան էին։ Ա­ռա­ջար­կում ենք Հա­յաս­տա­նի բո­լոր քա­ղա­քա­ցի­նե­րին, հա­յե­րե­նին տի­րա­պե­տող բո­լոր հա­յե­րին. մեզ հետ ըմ­բռ­նել այս տար­վա փետր­վա­րին երկ­րում ու նրա­նից դուրս կա­տար­վա­ծը և գնա­հա­տա­կան տալ։ Թե­կուզ խոր­հել, թե հա­յերն ինչ հե­ռան­կար­ներ ու­նեն աշ­խար­հում և... Հա­յաս­տա­նում։ Միան­գա­մից ա­սենք. բա­ցա­սա­կանն ա­վե­լի շատ է։
Բայց սկ­սենք դրա­կան փաս­տից։ Աշ­խար­հի բո­լոր հա­յեր, ի­րա­կա­նա­ցավ. սկ­սած 2020 թ. փետր­վա­րի 13-ից` հա­մաշ­խար­հա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ իս­կա­կան հե­ղաշր­ջում է սկս­վում։ Այդ օրհ­նյալ օրն իս­կա­կան հրաշք տե­ղի ու­նե­ցավ. ա­ռա­ջին ան­գամ մահ­մե­դա­կան եր­կիրն սկ­սեց 1915-23 թթ. Թուր­քիա­յում հա­յե­րի ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նաչ­ման ու դա­տա­պարտ­ման գոր­ծըն­թաց։ Ինչ­պես այդ օ­րը հայտ­նել է սի­րիա­ցի լրագ­րող Սար­գիս Կա­սար­ջյա­նը, Սի­րիա­յի խոր­հր­դա­րա­նը միա­ձայն բա­նաձև է ըն­դու­նել Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նաչ­ման ու դա­տա­պարտ­ման մա­սին։ «Գան­ձա­սար» գոր­ծա­կա­լու­թյու­նը Հա­լե­պից հա­ղոր­դել է, որ խոր­հր­դա­րա­նի նիս­տի օ­րա­կար­գում ե­ղել է Սի­րիա-Հա­յաս­տան բա­րե­կա­մու­թյան խոր­հր­դա­րա­նա­կան կո­մի­տեի ներ­կա­յաց­րած բա­նաձևը, ո­րը ճա­նա­չում ու դա­տա­պար­տում է XX դա­րում Օս­մա­նյան կայս­րու­թյան թուր­քա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի ի­րա­կա­նաց­րած հա­յե­րի ու Սի­րիա­յի այլ ժո­ղո­վուրդ­նե­րի ցե­ղաս­պա­նու­թյու­նը։ Սի­րիա­յի խոր­հր­դա­րա­նի հայ ան­դամ Նո­րա Ա­րի­սյա­նը նշել է, որ ա­վե­լի քան 50 երկ­րի խոր­հր­դա­րան ճա­նա­չել է Հա­յոց ե­ղեռ­նը, և Սի­րիա­յի խոր­հր­դա­րա­նը հար­գան­քի հա­տուկ տուրք է մա­տու­ցում ան­ցյալ դա­րաս­կզ­բի մե­ծա­գույն հան­ցա­գոր­ծու­թյան զո­հե­րի հի­շա­տա­կին։ Այ­նուա­մե­նայ­նիվ, մինչև վեր­ջին պա­հը, նույ­նիսկ փետր­վա­րի 13-ին, հա­վատ չկար. հան­կարծ ինչ-որ բան կա­րող էր խան­գա­րել։ Օ­րի­նակ՝ թուր­քա­կան կամ հրեա­կան ինչ-որ սադ­րանք կա­րող էր լի­նել։ Մի՞­թե այ­սօր գաղտ­նիք է, որ ԱՄՆ-ի և Անգ­լիա­յի կող­մից Հա­յոց ե­ղեռ­նի պաշ­տո­նա­կան ու լիա­կա­տար ճա­նաչ­մա­նը եր­կար տաս­նա­մյակ­ներ խան­գա­րել ու խան­գա­րում են այդ եր­կր­նե­րի սիո­նիս­տա­կան լոբ­բի­նե­րը, ո­րոնք, ըստ էու­թյան, Թուր­քիա­յի «փաս­տա­բան­ներն» են։
Սի­րիա­յի խոր­հր­դա­րա­նի քար­տու­ղար Ռա­մի Սա­լե­հը նշել է, որ թեև խոր­հր­դա­րա­նը հար­գել է Ե­ղեռ­նի զո­հե­րի հի­շա­տա­կը, այ­նուա­մե­նայ­նիվ, այդ­պի­սի բա­նաձև անհ­րա­ժեշտ էր։ Հա­յաս­տա­նում Սի­րիա­յի դես­պան Մո­հա­մադ Հաջ Իբ­րա­հիմն ըն­դգ­ծել է Սի­րիա­յի կող­մից Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նաչ­ման անհ­րա­ժեշ­տու­թյու­նը՝ նշե­լով, որ այն կա­տա­րող­նե­րի հետ­նորդ­ներն ա­ռաջ­վա պես ա­հա­բեկ­չա­կան հան­ցա­գոր­ծու­թյուն են ի­րա­կա­նաց­նում, բայց ար­դեն Սի­րիա­յի ժո­ղովր­դի դեմ։ «Ճա­նա­չու­մը կարևոր է, ո­րով­հետև Լի­բա­նանն ա­ռայժմ միակ ա­րա­բա­կան եր­կիրն է, ո­րը ճա­նա­չում է հա­յե­րի ցե­ղաս­պա­նու­թյու­նը»,- ա­սել է նա։ Մի քիչ ա­ռաջ անց­նենք. ցա­վոք, Լի­բա­նա­նի գոր­ծա­դիր իշ­խա­նու­թյուն­նե­րը փաս­տա­ցի «ար­գե­լա­փա­կել են» խոր­հր­դա­րա­նի այդ ո­րո­շու­մը՝  ո՛չ ա­ռանց սիո­նիստ­նե­րի ու Բեյ­րու­թում նրանց խա­մա­ճիկ­նե­րի «մաս­նակ­ցու­թյան»։ Ա­րա­բա­կան և ար­տա­սահ­մա­նյան գոր­ծե­րով Սի­րիա­յի խոր­հր­դա­րա­նա­կան կո­մի­տեի նա­խա­գահ, ա­սո­րի Պուտ­րոս Մր­չե­նեն ըն­դգ­ծել է, որ Հա­յոց ե­ղեռ­նը պատ­մա­կան փաստ է, ո­րին հետևել է Սի­րիա­յի հյու­սի­սա­յին սահ­մա­նին ա­սո­րի­նե­րի ու սի­րիա­ցի­նե­րի սպա­նու­թյու­նը. «Հա­սել է այդ ան­մարդ­կա­յին գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ճա­նաչ­ման ու դա­տա­պարտ­ման և նրանց կրկ­նու­թյու­նը կան­խե­լու ժա­մա­նա­կը, մա­նա­վանդ որ շատ եր­կր­ներ են ճա­նա­չել Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը»։
Եվ կր­կին ըն­դգ­ծենք, որ՝ կա­յա­ցավ։ Բա­նաձևն ըն­դուն­ված է, ընդ ո­րում՝ միա­ձայն։ Դա նշա­նա­կում է, որ հա­յե­րի և մյուս քրիս­տո­նյա­նե­րի նկատ­մամբ թուր­քա­կան հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի ճա­նաչ­ման հա­մար և Թուր­քիա­յի դեմ հան­դես են ե­կել Սի­րիա­յի բո­լոր հա­մայ­նք­նե­րը, բա­ցար­ձա­կա­պես բո­լո­րը՝ դրուզ­նե­րը, ա­լա­վի­նե­րը, շիա­նե­րը, սուն­նի բեդ­վին­նե­րը, քր­դե­րը, ա­սո­րի­նե­րը, տար­բեր քրիս­տո­նյա­նե­րը, եզ­դի­նե­րը, մի խոս­քով՝ մե­րօ­րյա ողջ Սի­րիան՝ հա­յե­րի հետ։ Խոսքն այժմ երկ­րի նա­խա­գահ Բա­շար Ա­սա­դինն է, ո­րը Սի­րիա­յի ա­զա­տու­թյան ու ան­կա­խու­թյան հա­մար պայ­քա­րի բո­լոր տա­րի­նե­րին գոր­ծով ա­պա­ցու­ցել է, որ ին­քը Սի­րիա­յի, ա­լա­վի հա­մայն­քի և իր հոր հա­վա­տա­րիմ զա­վակն է, իր սպան­ված ա­վագ եղ­բոր՝ Բա­սիլ Ա­սա­դի հա­վա­տա­րիմ եղ­բայրն է։ Ի­հար­կե, հարկ է սպա­սել, սի­րիա­կան խոր­հր­դա­րա­նի բա­նաձևի հաս­տա­տու­մը կա­րող է շատ շուտ չլի­նել։ Սի­րիան ինչ­պես թշ­նա­մի­ներ, այն­պես էլ զո­րեղ բա­րե­կամ­ներ ու­նի ար­տա­քին աշ­խար­հում։ Բայց մենք այն փաստն ենք հաս­տա­տում, որ Ա­սա­դը Լի­բա­նա­նի երկ­չոտ իշ­խա­նու­թյու­նը չէ, նա ու­րիշ հզոր «խաղ» է։ Ա­սա­դի թի­կուն­քում Ի­րա­նի, Ռու­սաս­տա­նի և Չի­նաս­տա­նի ե­ռյակ միու­թյունն է։
Ա­մեն դեպ­քում, շնոր­հա­վո­րում ենք աշ­խար­հի բո­լոր իս­կա­կան հա­յե­րին և հա­վա­տում ենք, որ հենց Սի­րիա­յից կսկս­վի Թուր­քիա­յի և նրա սիո­նիստ պաշտ­պան­նե­րի ու հո­վա­նա­վոր­նե­րի ան­կու­մը։ Հա­մե­նայն դեպս, մահ­մե­դա­կան եր­կր­նե­րի շր­ջա­պա­տում թուր­քե­րը շու­տով պետք է սկ­սեն ըն­կալ­վել որ­պես մերժ­ված­ներ, որ­պես հան­ցա­գործ­ներ։
Ցա­վոք, հա­վա­նա­բար աշ­խար­հի ոչ բո­լոր հա­յե­րի հա­մար է Հա­յոց ե­ղեռ­նի ճա­նաչ­ման ու դա­տա­պարտ­ման հա­մար պայ­քա­րի հար­ցը ա­ռաջ­նա­կարգ արտ­քա­ղա­քա­կան, ընդ­հան­րա­պես քա­ղա­քա­կան խն­դիր։ Այժմ ար­տա­քուստ թվում է, թե Երևա­նի «հե­ղա­փո­խա­կան­նե­րի» հա­մար աշ­խար­հում ո­չինչ, բա­ցի ի­րեն­ցից, կարևոր չէ։ Իսկ փո­ղո­ցա­յին ամ­բո­խի հա­մար, նրա հա­վեր­ժա­կան «ՈՒ­զում ենք լավ ապ­րել»-ով, դա ընդ­հան­րա­պես խն­դիր չէ։ Նրանց ա­զա­տու­թյուն տաս, կգ­նան թուր­քե­րի հետ «համ­բուր­վե­լու», եղ­բայ­րա­նա­լու, ի­րենց ազ­գը «կտան» ե­ղած-չե­ղա­ծով։ Ի՞նչ կա որ. նրանց փող է պետք, այն էլ՝ շատ։ Եվ փո­ղոց­նե­րում՝ միս, թե­կուզ ի­րենց հաշ­վին։ Գլ­խա­վորն է՝ «հե­ղա­փո­խա­կան­նե­րի» հետ... Այդ ժա­մա­նակ նրանք «լավ կապ­րեն»։ Նրանց հա­մար կյան­քի չա­փա­նի­շը փողն է ու փո­ղը։ Այդ ին­չու՞ հի­մա փո­ղոց­ներ չեն փա­կում։ Խա­բեու­թյու­նը մեր ա­ռօ­րյա կյան­քում չի վե­րա­ցել, կո­ռուպ­ցիան՝ ա­ռա­վել ևս, պար­զա­պես կա­շառքն այժմ «օ­րի­նա­կա­նա­ցած է» և կոչ­վում է «պարգևավ­ճար»։
Այժմ սկ­սենք խո­սել նաև հայ ժո­ղովր­դի հա­մար բա­ցա­սա­կան բա­նե­րի մա­սին, ո­րոնք տե­ղի են ու­նե­ցել 2020 թ. փետր­վա­րին։ Այդ ամ­սին Հա­յաս­տա­նի դա­տա­կան մար­մին­նե­րը վեր­ջա­պես ո­րո­շում ըն­դու­նե­ցին «հե­ղա­փո­խա­կան» պատ­գա­մա­վոր Ար­ման Բա­բա­ջա­նյա­նի դեմ ՀՅԴ («Դաշ­նակ­ցու­թյուն») կու­սակ­ցու­թյան հայ­ցը վա­րույթ ըն­դու­նե­լու մա­սին։ Հի­շեց­նենք, թե դա ինչ գործ է։ Հուն­վա­րին այդ պատ­գա­մա­վո­րը ո­րո­շեց Երևա­նում «աչ­քի ընկ­նել» որ­պես թր­քա­մետ։ Նա ՀՅԴ-ն հրա­պա­րա­կավ ան­վա­նեց «իր ա­հա­բեկ­չա­կան ան­ցյա­լով հայտ­նի ուժ» և այլն։ Ով և ինչ­պես է բա­նա­կում ծա­ռա­յե­լուց այդ խու­սա­փա­ծին դարձ­րել այդ­քան վառ ար­տա­հայտ­ված տեր­պետ­րո­սյա­նա­կան և ՀՀՇ-ա­կան, երևի կա­րե­լի է հաս­կա­նալ։ Բայց դժ­վար է հաս­կա­նալ ու­րիշ բան. նա կր­թու­թյամբ կար­ծես ի­րա­վա­բան է։ Եվ կար­ծես հայ է։ Այդ ին­չու՞ է նա ձայ­նակ­ցում թուր­քե­րին ու թր­քա­մետ ու­ժե­րին և ին­չու՞ է Երևա­նում ա­սում բա­ցա­հայտ հի­մա­րու­թյուն­ներ, ո­րոնք ան­ձամբ ի վի­ճա­կի չէ ա­պա­ցու­ցե­լու։
Այլ բան է, ե­թե նրան օգ­նու­թյան գան թուր­քե­րը, Թուր­քիա­յի, Ադր­բե­ջա­նի, ԱՄՆ-ի, Իս­րա­յե­լի, հնա­րա­վոր է՝ Լի­բա­նա­նի հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րը։ Բայց այդ դեպ­քում Հա­յաս­տա­նի հա­սա­րա­կու­թյու­նը ստիպ­ված կլի­նի հայ­տա­րա­րե­լու, և նույն­պես հրա­պա­րա­կավ, որ պա­րոն Բա­բա­ջա­նյա­նը ոչ թե հայ պատ­գա­մա­վոր է, այլ օ­տա­րերկ­րյա, այդ թվում՝ բա­ցա­հայտ թշ­նա­մա­կան, հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի գոր­ծա­կալ։ Պատ­րա՞ստ է Ար­ման Բա­բա­ջա­նյանն իր կյան­քի նման շր­ջա­դար­ձի։
«Պատ­գա­մա­վոր Ար­ման Բա­բա­ջա­նյա­նը պետք է գա դա­տա­րան,- դեռ հուն­վա­րին լրագ­րող­նե­րին հայ­տա­րա­րել է ՀՅԴ գե­րա­գույն մարմ­նի ներ­կա­յա­ցու­ցիչ Իշ­խան Սա­ղա­թե­լյա­նը։- Խոր­հր­դա­րա­նում նա մե­ղադ­րանք­ներ է հն­չեց­րել, ո­րոնց հա­մար պետք է հրա­պա­րա­կավ նե­րո­ղու­թյուն խնդ­րի։ Այ­սինքն, գո­յու­թյուն ու­նի անձ, ո­րը լկ­տիո­րեն հայ­տա­րա­րու­թյուն­ներ է հն­չեց­նում կու­սակ­ցու­թյան հաս­ցեին։ Այս փու­լում մենք նպա­տա­կա­հար­մար հա­մա­րե­ցինք հար­ցը լու­ծել ի­րա­վա­կան ու­ղիով։ Դա­տա­րա­նում հայտ­նի կդառ­նա՝ ըն­դու­նու՞մ է Բա­բա­ջա­նյանն իր դեմ ներ­կա­յաց­ված հայ­տը, թե՞ ոչ։ Նա պետք է դա­տա­րան գա, որ­պես­զի հիմ­նա­վո­րի իր հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, լսի հա­կա­փաս­տարկ­նե­րը և նե­րո­ղու­թյուն խնդ­րի։ Այլ ու­ղի նա չու­նի»։ Երկ­րի հան­րու­թյու­նը գի­տի նաև, որ 2020 թ. հուն­վա­րի 8-ին փաս­տա­բան Հայ­կու­հի Սեդ­րա­կյա­նը, մեկ­նա­բա­նե­լով եր­կու դր­վա­գով Ար­ման Բա­բա­ջա­նյա­նի դեմ «Դաշ­նակ­ցու­թյան» մի շարք ան­դամ­նե­րի ներ­կա­յաց­րած դա­տա­կան հայ­ցը, հայ­տա­րա­րել է. «Ըստ էու­թյան, հայց­վոր­նե­րը նրա հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը հա­մա­րում են վի­րա­վո­րա­կան ու զր­պարտ­չա­կան»։ Եվ ա­հա փետր­վա­րին վեր­ջա­պես հայտ­նի դար­ձավ, որ պատ­գա­մա­վոր Բա­բա­ջա­նյա­նը պետք է դա­տա­րան գա. նա պետք է որ ի­մա­նա, թե ի­րեն ինչ է սպառ­նում դա­տա­րան ներ­կա­յա­նա­լուց չա­րամ­տո­րեն հրա­ժար­վե­լու դեպ­քում։
Իս­կա­պես, մեր հա­սա­րա­կու­թյանն ի՞նչ է ու­զում պար­տադ­րել այդ պատ­գա­մա­վո­րը։ Բա­բա­ջա­նյան, դուք սի­րու՞մ եք Թուր­քիան ու թուր­քե­րին։ Ազ­գը ձեզ հետ հա­մա­ձայն չէ։ Լի­սա­բո­նում (Պոր­տու­գա­լիա) Թուր­քիա­յի դես­պա­նա­տան վրա 1983 թ. հու­լի­սի 27-ի հար­ձա­կու­մը, որն ա­հա­բեկ­չա­կան գոր­ծո­ղու­թյուն է հա­մար­վում Թուր­քիա­յում ու թր­քա­մետ «հան­րու­թյուն­նե­րում», դուք հա­մա­րում եք ՀՅԴ-ի «ա­հա­բեկ­չա­կան ան­ցյա՞լ»։ Կամ էլ «Նե­մե­սիս» («Հա­տու­ցում») գոր­ծո­ղու­թյա­նը և Էն­վե­րին, Թա­լեա­թին, Ջե­մա­լին, Սաիդ Խա­լիմ փա­շա­յին, Բե­հաե­դին Շա­քի­րին, Ջե­մալ Ազ­միին, թուր­քե­րի և կեղծ մահ­մե­դա­կան հրեա­նե­րի օգ­տին աշ­խա­տող հա­յազ­գի դա­վա­ճան­ներ Մկր­տիչ Հա­րու­թյու­նյա­նին (ո­րին Ար­շա­վիր Շի­րա­կյա­նը՝ «Նե­մե­սի­սի» ի­րա­գոր­ծող­նե­րից մե­կը, ան­վա­նել է «սա­դիստ և թուր­քա­կան գաղտ­նի ոս­տի­կա­նու­թյան քա­ղա­քա­կան բա­ժան­մուն­քի ան­դամ»), Հմա­յակ Ա­րա­մյան­ցին և Ար­շա­վիր Ե­սա­յա­նին (ո­րոնք 1915 թ. ապ­րի­լին թուր­քե­րին հանձ­նե­ցին Պոլ­սի հայ մտա­վո­րա­կան­նե­րի ցու­ցակ­նե­րը՝ գաղ­թեց­նե­լու հա­մար, հենց նրանք մատ­նե­ցին «Հն­չակ» կու­սակ­ցու­թյան քսան պար­տի­զա­նի, ո­րոնց հե­տա­գա­յում թուր­քե­րը կա­խե­ցին) վե­րաց­նե­լուն մաս­նակ­ցե­լու հա­մա՞ր եք Դուք, Բա­բա­ջա­նյան, այ­սօր ու­զում «ա­հա­բեկ­չու­թյան հա­մար» մե­ղադ­րել այդ կու­սակ­ցու­թյա­նը։
Իսկ գի­տե՞ք, որ այն հե­ռա­վոր տա­րի­նե­րին «Դաշ­նակ­ցու­թյան» ան­դամ­նե­րը մա­հա­պատ­ժի են են­թար­կել նաև թուր­քե­րի հա­մար աշ­խա­տող մատ­նիչ­ներ Վա­հե Իհ­սա­նին (Ե­սա­յան) և Ար­թին Մկրտ­չյա­նին։ Չե՞ք լսել։ Ինչ­քան վատ է, որ հայ պատ­գա­մա­վո­րը և ի­րա­վա­բա­նը չգի­տի սե­փա­կան ժո­ղովր­դի պատ­մու­թյու­նը, չգի­տի, թե իս­կա­կան հա­յերն ինչ­պես են վե­րա­բեր­վել և վե­րա­բեր­վում թուրք-սիո­նիս­տա­կան գոր­ծա­կալ­նե­րին ու ի­րա­զե­կիչ­նե­րին... Ըն­թեր­ցող­նե­րին միայն ա­սենք, որ վա՜յ այն ազ­գե­րին, ո­րոնք «օր­վա հե­րոս» են դարձ­նում բա­նա­կում ծա­ռա­յե­լուց փա­խած և թուր­քե­րի ու թր­քա­սիո­նիստ­նե­րի օգ­տին գոր­ծող ան­ձանց։ Վա՜յ այն ազ­գե­րին, ո­րոնք բա­նա­կա­յին ծա­ռա­յու­թյու­նից խու­սա­փած նման հան­ցա­գործ­նե­րին ընտ­րում են ի­րենց խոր­հր­դա­րա­նի պատ­գա­մա­վոր։ Վա՜յ այն ազ­գե­րին, ո­րոնք ժա­մա­նա­կին չեն պատ­ժում նման հան­ցա­գործ­նե­րին։ Ա­պա­գա չու­նեն այն եր­կր­նե­րը, ո­րոնց քա­ղա­քա­ցի­նե­րը խոր­հր­դա­րա­նի պատ­գա­մա­վոր են ընտ­րում այդ­պի­սի ե­րես­պաշտ ա­ղան­դա­վոր­նե­րի։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Դիտվել է՝ 8424

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ