ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Արա Մալիկյան.կյանք՝ լարերի արանքում»

«Արա Մալիկյան.կյանք՝ լարերի արանքում»
27.01.2020 | 12:58

Մալագայում կայացած իսպանական «Գոյա» ամենամյա ազգային կինոմրցանակաբաշխության ընթացքում «Արա Մալիկյան.կյանք՝ լարերի արանքում» ֆիլմը ճանաչվել է լավագույն վավերագրական ֆիլմ: Արա Մալիկյանը լիբանանհայ ջութակահար է, կոմպոզիտոր: Ֆիլմը նրա կյանքի ու մասնագիտական գործենության մասին է: Մալիկյանի պապը փրկվել է ցեղասպանությունից՝ փախելով Հունաստան, և իր հետ տարել է միայն ջութակը: Լիբանանում հաստատվելուց հետո նոր միայն սկսել է նվագել: Կես դար անց, Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ, Մալիկյանը նույնպես հեռանում է տանից, և այնպես, ինչպես իր պապը, նոր կյանք է սկսում ջութակով ու երաժշտությամբ:
Նա հաղթել է բազմաթիվ միջազգային հեղինակություն ունեցող մրցույթներում: Նվագել է հինգ մայրցամաքների ավելի քան քառասուն երկրների լավագույն համերգասրահներում:
Ներկայումս երաժիշտը բնակվում է Մադրիդում:

Դիտվել է՝ 2258

Մեկնաբանություններ