«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Երկրաշարժ՝ Գավառ քաղաքից 19 կմ հարավ

Երկրաշարժ՝ Գավառ քաղաքից 19 կմ հարավ
08.10.2015 | 12:20

Հոկտեմբերի 7-ին, ժամը 23.42-ին ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 23.23-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 19.23-ին) սեյսմոլոգիական ցանցի կողմից Գավառ քաղաքից 19 կմ հարավ գրանցվել է 2.1 մագնիտուդով երկրաշարժ, հյուսիսային լայնության 40.180 և արևելյան երկայնության 45.150 աշխարհագրական կոորդինատներով և 10 կմ խորությամբ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 2-3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գավառ և Մարտունի քաղաքներում 2-3 բալ ուժգնությամբ:

Դիտվել է՝ 1077

Մեկնաբանություններ