Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Լիբերաստների հայոց փաղանգը

Լիբերաստների հայոց փաղանգը
03.05.2024 | 20:19

Մտավորականների մի շերտ կա, որ հանուն գլոբալ աշխարհաքաղաքական շահերի դեռ էն գլխից մերժում են ազգային գաղափարները` իրենց իսկ ուսուցիչի ցուցումով այն համարելով կեղծ կատեգորիա։
Նրանք ինքնությունը լքած հայ աշխարհաքաղաքացիներն են` տոգորված կոսմոպոլիտ ուղեղներով ու թրքահաճո զգացումներով։
Նրանք սրտի տրոփով սպասում են երանելի այն օրվան, երբ Երկրում չեն լինի բաժանարար սահմաններ և ազգություններ, պարզապես կլինի մի Երկիր, մի քաղաքացիություն։ Լիբերալները հայրենիքը տարանջատում են պետությունից` հայրենասիրությունը համարելով բարբարոս անցյալից մնացած հավելուկ, ատավիզմ, որը լուրջ խոչընդոտ է համաշխարհային առաջընթացի ճանապարհին։ Չի բացառվում, որ նաև այդ միտումով են քանդվում Ոսկեպարի դիքերը։
Գլոբալ շահերը պահանջում են գլոբալ զիջումներ` բյուրոց նահանջ, բարեկամություն թուրքերի հետ, իհարկե, ձեռք քաշելով գենոցիդի միջազգային ճանաչման գաղափարից։ Հայը քաղաքակիրթ է, հո թու՞րք չի, որ կառչի իր ազգային շահերից, մանավանդ, որ թուրքը հող է սիրում, հայը` փող։
Նրա հայրենքը չի սկսվում իր տնից, բակից, այլ ընդամենը սկսվում և ավարտվում է աշխարհի ցանկացած կետում, թեկուզ և զրոյական միջօրեականում։
Զրոն հայ լիբերալի թալիսմանն է, մոգական հանգրվանը։ Լիբերալ հայը պատրաստ է զոհել իր ազգային շահը, նույնիսկ պետությունն ու երկիրը` հանուն այդ «սուրբ» գաղափարի իրականացման։
Ինչպես միշտ ավանգարդում ազատական գաղաղափարներով զինված հայ ինտելեկտուալների փաղանգն է` լիբերալ մտավորականությունը։ Այլ լեզվով ասած` ԼԻԲԵՐԱՍՏՆԵՐԸ։
Ի դեպ, ինտելիգենցիայի ծագումնաբանությունը հին պատմություն ունի։ Նրանք ավելի շուտ եղել են ռազմիկներ, քան մտավոր ու հոգևոր աշխատանքով զբաղվող անմեղ մարդիկ։
Հին Հռոմի բանակը կազմված էր լեգիոններց։ Լեգիոնը բաղկացած էր հինգ փաղանգից` յուրաքանչյուրը կազմված 1000 մարտիկից։ Լեգիոնի սրբության սրբոցը հինգերորդ փաղանգն էր, որոնք կոչվում էին ինտելիգենտներ։
Նրանց ոչինչ պետք չէր բացատրել, ամեն ինչ գիտեին, ամեն ինչ հասկանում էին, նրանք առանց ցուցումի գիտեին, որ պահին` ինչ անեն։
Դրա համար էլ կոչվում էին ինտելիգենտներ։ Նրանք երբեք չէին նահանջում` կամ հաղթում էին, կամ սպանվում։ Ինտելիգենցիան անխորտակ պատվար էր, որի վրա կանգնած էր Հին Հռոմը։
Ի՞նչ էր, ի՞նչ դարձավ...
Ժամանակին անխորտակ վեմ էր։ Հիմա էլ կա այդ պատվարը, որոնք իրենց ուսերին կրում են քչերից քչերը։ Նրանց ուսերին է ազատության, իմացության և փրկության ծիրանենին, բայց և շարունակ նրա անբաժան մասն են կազմել ժողովրդավարության և ազատության կեղծ արժեքներով սնվող ինտելեկտուալ ցեցերը` լիբերաստները։

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 3145

Մեկնաբանություններ