Այն, որ Ալիևն ու Փաշինյանն իրար սազում են՝ փաստ է:
Որ պասերով գերազանց խաղում են դա էլ գաղտնիք չէ:
Որ մեկը մյուսին սինխրոն փոխլրացնում ու էստաֆետա են փոխանցում՝ ակնբախ է:
Ալիևի երեկվա բոցաշունչ ելույթից հետո Փաշինյանի այսօրվա բոցկլտացող ելույթը սպասելի էր:
Եթե Ալիևը էյֆորիայի տակ «дерзкий - борзый» է դարձել, խելքին ինչ փչի պադոշավարի կասի, ասածն էլ՝ կմարսի, ապա Փաշինյանը նույն շիզոփսիխոմազոն է մնացել, որի ուղեղում ինչ «պայծառափայլատակում» լինի այդ պահին կասի, ու էլի կմարսի:
Երկուսն էլ՝ «շուստրի-փորձանք», մեկը մյուսից անոմալ ունիկալ, երկուսն էլ՝ պեդանտ ֆենոմենալ, ամբարտավան ու ամոռալ:
Եթե Ալիևը լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց.
«Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքումը չպետք է կախված լինի սահմանների սահմանազատման հարցից, քանի որ Ադրբեջանը դեռ չի ավարտել սահմանների սահմանազատումը հարևան այլ երկրների հետ»:
Որ «Խաղաղության համաձայնագիրը կարող է ունենալ սահմանազատման վերաբերյալ կետ, բայց եթե մենք սպասենք սահմանազատման՝ խաղաղության պայմանագիր կնքելու համար, ապա պետք է սպասենք 30-50 տարի, կամ նույնիսկ այն ընդհանրապես չի ստորագրվի։ Վրաստանի հետ սահմանազատման գործընթացն ավարտվել է ընդամենը 70 %-ով, Ռուսաստանի հետ գործընթացը տևել է 20 տարի, բայց և առ այսօր սահմանազատումն ամբողջությամբ ավարտված չէ։
Առաջին հերթին պետք է հնարավորինս արագ կնքվի խաղաղության համաձայնագիր, իսկ սահմանազատման գործընթացը պետք է շարունակվի հետո», ապա Փաշինյանն Ալիևի «պորտը տեղը դրեց»՝ ասելով.
«Սահմաների սահմանազատման գործընթացը սահման ստեղծելու մասին չէ, այլ մեր դելիմիտացիայի հանձնաժողովները պետք է վերաարտահայտեն այն սահմանները, որոնք եղել են Ալմա-Աթայի հռչակագիրն ընդունելու պահին»:
Արի ու մի ասա՝ բա, որ Ալմա-Աթայի հռչակագրով է հաստատվելու (որի մասին երկուսդ էլ ասել եք), էլ ի՞նչ կինո եք պատմում ու գլուխ հարդուկում՝ տարբեր ժամանակաշրջանների քարտեզներով դելիմիտացիա ու դեմարկացիա իրականացնելուց, մի հատ էլ բողոքում, թե այս տարեթվի քարտեզով չենք ուզում, նրանով ենք ուզում, եթե վերոնշյալ հռչակագրով այն նախատեսում է սովետմիության վերջին քարտեզ:
Ի՞նչ 1926, 70-ականների քարտեզներից եք դուք խոսում, տո ա՛յ…
Կամ նո՞ր եք իմանում, որ դելիմիտացիոն ու դեմարկացիոն աշխատանքները տասնամյակներ են պահանջում, որ դրանք ժամանակատար ու խրթին աշխատանքներ են, որոնք պահանջում են գերպրոֆեսիոնալիզմ:
Բա մեկը չկա քեզ հուշի, Ալիևին ասես.
որ դու Վրաստանի ու ՌԴ-ի հետ արդեն իսկ արել ես նման աշխատանքներ, այդ ո՞ր թվականի քարտեզով ես համաձայնեցրած արել:
Եթե հուշող չկա՝ ես հուշեմ.
Նույն՝ Ալմա-Աթայի հռչակագրով:
Բայց այս ամենը թե՛ քեզ, թե՛ առավել ևս նրան պետք չեն:
Որովհետև այդ հռչակագրով նախատեսված քարտեզը երկուսիդ էլ ձեռնտու չէ:
Այնպես, ինչպես ձեռնտու չէ ձեր ձևական «խաղաղության պայմանագիր» ասվածը:
Դուք երկուստեք չեք գնալու այդ հարցում ո՛չ կոմպրոմիսի, և ո՛չ էլ համաձայնության:
Եթե իհարկե ներքին, հետկուլիսային դավադիր համաձայնության չգաք:
Փաշինյանը նաև պետք է իր տարակուսանքը չթաքցնի՝ ասելով.
«Վերջին օրերին Բաքվից հնչող հայտարարությունները համարում եմ լրջագույն հարված խաղաղության գործընթացին:
Ադրբեջանը փորձում է տարածքային պահանջներ գեներացնել ՀՀ նկատմամբ, ինչը բացարձակապես անընդունելի է:
Ադրբեջանի ընկալումն այն է, որ Հայաստանը չպետք է բանակ ունենա՞։
Եթե այո, ապա Ադրբեջանը կասկածի տակ է դնում Հայաստանի գոյության իրավունքը, ինչը բացարձակապես անընդունելի է։
Ինչպես դասականը կասեր՝ «Իյա՛, լու՜րջ»:
Նո՞ր ես ջոկել, «եղբա՛յր»:
Ինչ էլ սիրուն ես ասում՝ «դրանք բացարձակապես անընդունելի են»:
Ոնց որ սիրուն ասում էիր՝ «Արցախը Հայաստան է և վերջ»:
Բայց դա հեչ:
Կարևորը հումորիդ զգացումն ու գավառական շուստիությունդ է, որոնք պետք է դրսևորես՝ ասելով.
«Ադրբեջանն արդեն երեք տարի Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ խոսույթ է զարգացնում՝ հղում անելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը:
Ով «Զանգեզուրի միջանցք» արտահայտություն կգտնի այդ հայտարարության մեջ, խոստանում եմ դրամական պարգև»:
Ֆանտաստիկ, պորտատեղադրիչ պատասխան:
«Միջանցք» բառը չկա, թեման փակված է:
Ուղղակի դու ինքդ լավ չես կարդացել, կամ ռուսերենով է չես հասկացել քո իսկ ստորագրած նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը, որտեղ սևով սպիտակի վրա գրված է.
«Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»:
Հիմա ու՞մ ես քո «մելկի մուտիտներով» խաբում, ո՞վ է քո «կտերը ուտելու»՝ Ալիև՞ը, թե՞ Պուտինը:
Չէ՛, դու այդքանով էլ չէիր բավարարվելու:
Դու պետք է ֆանտաստիկ, էքստրաօրդինար առաջարկով հանդես գայիր՝ ասելով.
«Ես կարող եմ ուրիշ առաջարկ անել.
եկեք սպառազինությունների վերահսկման վերաբերյալ պայմանագիր կնքենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը սպառազինությունների հետ կապված կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերեն և մեկը մյուսի պայմանավորվածությունների կատարումը վերահսկելու հնարավորություն ունենա»:
Մարդ չգիտի՝ խնդա, թե՞ լա, ապշի, թե՞ գժվի, անիծի, թե՞ քրֆի:
Ակամա հիշում ես «Նյու Յորքի բանդաները» ֆիլմի հայտնի դրվագը, երբ նոնսենսը լսելիս ֆիլմի հերոսն ասում է՝ «Да что ты черт побери такое несешь?»:
Մի հատ էլ սպառազինությանդ թվաքանակը, զինտեխնիկայի տեղակայանները, զորքի ու սպայական անձնակազմի անուն ազգանուններն ասա, ռազմական դոկտրինդ էլ ուղարկի Բաքու պրծի:
Չէ՛, դու լրիվ խոխմա ես:
Չնայած՝ հանուն արդարության պետք է հաճելի զարմանքս հայտնեմ, քո միակ ճիշտ խոսքի համար:
Այն է՝ «Գիտեք, որ Ադրբեջան-Նախիջևան կապի թեման կա, և էլի զուգահեռներ է տարվում Իրանի տարածքով այդ կապն ապահովելու մասին:
Որպեսզի բառային խաղերից դուրս գանք, մենք ասում ենք՝ ինչ պայմանով Իրանն է տրամադրում կապը, նույն պայմաններով էլ մենք ենք պատրաստ տրամադրել:
Բրավո՛ Փաշինյան, միակ ճիշտ բանը, որ դուխով ասել ես ու ճիշտ է դուրս եկել:
Դա էլ, ով գիտի խորհուրդ են տվել, որ այդպես ասես:
Թե չէ ոնց կլիներ, գոնե այդ պարզ տրամաբանական փաստարկումը առաջ չբերվեր:
Իսկ մինչ դու զբաղված ես մարզերով ֆռֆռալով ու «ЧП» գտնելով, Ադրբեջանը Հայաստանից 150 միլիարդ դոլարի փոխհատուցման պահանջով հայց ներկայացրեց Հաագայի միջազգային դատարան:
Զավեշտն էլ այն է, որ սա ամենալուրջ խնդիրն է, որ կարող էր առաջանալ ու առաջացավ, բայց քո ենթակա գրասենյակի աշխատակիցը վստահեցնում է, որ մենք պրոբլեմ չունենք, պահանջն էլ «կջրվի կգնա»:
Ինչևէ, դու Նիկոլն ես:
Դրանով ամեն ինչ ասված է:
Ամեն դեպքում՝ դու ազգային աղետ ես:
դու ապազգային տարր ես, սպառնալիք սեփական ժողովրդիդ ու պետության համա:
Դու այսօրվա թշվառության, հավաքական ողբերգության ու դժբախտության մարմնացումն ես:
Այս ամենը մեկ արտահայտությամբ՝
Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ