Հայաստանում մեծ տեղափոխություններ են նախատեսվում: Մասնավորապես՝ ԵՊՀ-ն և մնացած բուհերը տեղափոխվելու են Աշտարակի ճանապարհի հատված, Կենդանաբանական այգին՝ Դալմայի նախկին այգիների տարածք, իսկ Դալմայի նախկին այգիները՝ անցյալ:
Լոգիստիկայի տեսանկյունից՝ սխալ տեղափոխություն է: Բարդություններ պետք չեն:
Նախ՝ ավելի լավ չէ՞, որ ամեն ինչ մնա իր տեղում: Իսկ եթե ոչ, ապա գոնե ԵՊՀ-ի և Կենդանաբանական այգու բարձրաստիճան անձնակազմերին տեղափոխեք (մանավանդ՝ դրա փորձն ունեք), իսկ շենքերը, տարածքները, ճանապարհներն ու այգիները հանգիստ թողեք:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ