Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Փորձում են մեզ դարձնել վախկոտ, պարտված, անդեմ ու անհայրենիք

Փորձում են մեզ դարձնել  վախկոտ, պարտված, անդեմ ու անհայրենիք
05.05.2023 | 20:53

Այն, ինչ այժմ փորձում են անել հայ ազգի հետ, «միջազգային հանրությունը» կոչում է «դենացիֆիկացիա». եթե ժամանակին այն կիրառվել է հետհիտլերյան Գերմանիայում որպես ազգայնամոլության դեմ միջոց, ապա այժմ այն դարձել է ազգայնականության ու առհասարակ ազգայինի դեմ կիրառվող գործիք, որը ներառում է փաթեթային միջոցառումներ. նպատակը ազգային դիմագծերի ոչնչացումն է կամ այնպիսի թուլացումը, որից հետո այն այլևս երբեք ուշքի չի գա:

Հայ ազգի նկատմամբ կիրառվող ծրագրի դեպքում սա ներառում է ոչ միայն Հայկական հարցից հրաժարում (Ցեղասպանության ճանաչումը և հատուցումը) և նրա մաս կազմող Արցախի հարցից հրաժարում, այլև Հայկական դիմագծի ոչնչացումը առհասարակ:

1) Այս փաթեթային միջոցառումների մեջ մտնում են նաև կրթական, մշակութային, հասարակական, քաղաքական, քաղաքացիական և այլ ոլորտներում համակարգային փոփոխությունները. զուր չէ, որ օրերս ԱԺ-ի ամբիոնից մեկը հայտարարեց «ավանդույթների փոխակերպման» անհրաժեշտության մասին, չէ՞ որ Հայ հասարակությունը համարվում է (էր) ամենաավանդապաշտ հասարակություններից մեկը (Երևանը հաշիվ չէ, ցանկացած մայրաքաղաք գլոբալիզմի ու բազմաշերտ մշակույթի գունդ է):

2) Հաջորդը արդեն մոնոէթնիկության հարցն է. Հայաստանն աշխարհում առաջատարներից է իր մոնոէթնիկությամբ, այսինքն, Հայաստանում բնակվողների մեծագույն մասն ազգությամբ հայեր են, ինչով էլ բացատրվում էր հասարակության ավանդապաշտությունը և միասնական լինելը, մինչդեռ ներկայումս տեղի ունեցող տենդենցները հակառակ պրոցեսի մի մասն են, բայց, քանի որ սլավոնների ծնելիության մակարդակը բարձր չէ, իսկ հնդիկները երբեք ու երբեք այստեղ մեծամասնություն չեն կազմի (հիմնականում կարճաժամկետ են բնակություն հաստատում), քննարկվում է «ադրբեջանցի փախստականների» հարցը` որպես մոնոէթնիկության հակակշիռ և «խաղաղության օրակարգի» բաղկացուցիչ մաս:

3) Այդ հանցավոր ծրագրի բաղկացուցիչ մաս է նաև Հայաստանյայց Առաքելական եկեղեցու դիրքերի կտրուկ թուլացումը. երևի գաղտնիք բացահայտած չեմ լինի, որ միակ բացարձակ հեղինակությունը հայ ազգի համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին է, և հետևաբար առանց դրա թուլացման մեր թշնամիները չեն կարողանա «դենացիֆիկացիա» իրականացնել: Դարերի ընթացքում եկեղեցին հանդես է եկել որպես բազմաֆունկցիոնալ կառույց, որն ընկալվում է ոչ թե զուտ որպես կրոնական, այլև Ազգային ու համախմբող կառույց, առանց որի թուլացման թշնամին կձախողի. հենց դրան են ուղղված աղանդների` վերջերս կրկին կտրուկ ակտիվացած գործունեությունը, «նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումը, Հայաստանի ազգային անվտանգության` 2020թ ռազմավարության մեջ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու կողքին որպես հայ ժողովրդի արժեք Հայ կաթոլիկ եկեղեցու և ավետարանական եկեղեցու ավելացումը, որոնք իրականում 1000 անգամ ավելի քիչ հետևորդ ունեն, քան ՀԱՍԵ-ն. սա նպատակ ունի զրկել ՀԱՍԵ-ին կրոնական ոլորտում իր բացարձակ ու բացառիկ դերից և արդեն քրիստոնեական այլ ճյուղերի միջոցով աստիճանաբար հասնել ազգային դիմագծերի ջնջման. այո', կրոնը նաև զենք է, մինչդեռ մեր դեպքում Հայաստանյայց Առաքելական եկեղեցին է այն զենքերից մեկը, որով մեր հայ լինելն ենք պահպանել: Մեզ այս դաշտում էլ են ուզում զինաթափել:

4) Նույն մոտեցումը փորձ է արվում կիրառել նաև կրթության ոլորտում. վավերացված Լանզարոտի կոնվենցիան և վավերացվել պատրաստվող Ստամբուլյան կոնվենցիան թե՛ կրթական, թե՛ ավանդույթների իսպառ վերացմանն են ուղղված: Այս կոնվենցիաների ուժով Հայաստանում վաղուց գործող և որպես «էլիտար դպրոցներ» հանդես եկող, իսկ իրականում ուղեղների լվացվան կենտրոն հանդիսացող մասնավոր «կրթական հիմնադրամների» փորձը կկիրառվի նաև հանրային միջոցներից սնվող դպրոցներում, իսկ ահա պատմության ու հասարակագիտության նոր չափորոշիչներները կկանխեն Ազգային զարթոնքի հնարավորությունը` բացառելով անգամ սերունդների կողմից Հայկական հարցի արդարացի լուծումը, այդ թվում` տարածքների վերադարձը կամ անգամ այդպիսի ցանկությունը. իհարկե, այս ամենը կարվի հանուն «ժողովրդավարության և համամարդկային արժեքների»: Ինչպիսի սերունդ կրթես, այնպիսի պետություն էլ կունենաս:

5) Տնտեսական լծակների կիրառմամբ հայկական շուկայից դուրս կմղվեն հայ մեծահարուստները, որոնց թեև դա քիչ է (հանուն արդարության), սակայն ցավալի գալիք իրողության հետևանքով առկա հսկայական ազգային-ներպետական մասնավոր կապիտալը պետականացվելու փոխարեն կմասնավորեցվի «համամարդկային արժեքներին ծառայող» օտարկերացիների կամ նրանց տեղական խամաճիկների կողմից:

6) Վերջին տարիներին տեղի ունեցող ռազմական «չարեփոխումներով» էլ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունը կփոխարինվի ամբողջությամբ վարձու բանակով` «պրոֆեսիոնալ» բանակի անվան տակ, որը, իհարկե, հրաշալի միտք կլիներ, եթե ՀՀ բնակչությունը մեծ լիներ, մինչդեռ ներկայիս ու գալիք 100 տարիների ընթացքում, ՀՀ բնակչության թվի կանխատեսումներով հանդերձ, ԱՆՀՆԱՐ Է ունենալ բավարար չափով բացառապես վարձու հիմունքներով զինվորականներ:

Փոխարենը ԱՄՆ-ի ու ԵՄ աջակցությամբ պարեկային ծառայությունը արդեն իսկ կա, ու կլինի նաև «Ազգային գվարդիա», որը, զինված լինելով գերժամանակակից մեքենաներով ու տեխնիկայով, կվերահսկի, որ հանկարծ ոչ ոք չշեղվի «ընդհանուր համամարդկային արժեքներից»:

7) Համընդհանուր բարոյալքում. ամենալայն միջոցառումների, թերևս, վերջին մեխը. «Հայաստանցի-Արցախցի/Ղարաբաղցի» թեզ, «պիտի տանք, ձև չկա», «11000 դասալիք», պետական «դավաճանների» ձերբակալվելու վերաբերյալ անընդհատ տեսանյութեր (մեծագույն մասի նկատմամբ քրեական գործը վարույթը դադարեցվում է, ընդամենը շոու է) «5-րդ շարասյուն», պարտվածի հոգեբանության սերմանում և այլն:

Մեր Ազգը փորձում են ժողովուրդ դարձնել, «ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի ժողովուրդ»` վախկոտ, պարտված, անդեմ, անհայրենիք , եսակենտրոն ու այլասերված:

Այս ամենի դեմ մեկ անձ, մեկ քաղաքական ուժ չի կարող պայքարել, այս ամենի դեմ պետք է հավաքական Ազգը պայքարի, որովհետև վտանգի տակ է Ազգի գոյությունը:

ՈՒ այս ամենի առաջնային ու պարտադիր, բայց ոչ միակ պայմանը իշխանափոխությունն է:

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 3804

Մեկնաբանություններ