«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Առեղծվածային կարգախոս. Կարո Վարդանյան

Առեղծվածային կարգախոս. Կարո Վարդանյան
16.11.2022 | 07:21

Բաքվի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավարը խուճապի մեջ էր: Երեք օր առաջ բարձր ղեկավարությունից կարգադրություն էր ստացել ուսումնասիրել հայերին առաջնորդող գլխավոր կարգախոսները և ստեղծել համարժեք կարգախոսներ՝ հակառակորդի ռազմական հաղթարշավը դիմագրավելու համար: Որոշ բաներ պարզել էին ու լռվել, երբ գերագույն-գլխավորը զանգեց.


- Էդ սպասում ես, որ երկիրը կորցնենք՝ նոր իրար գա՞ս: Հլը զեկուցիր՝ ի՛նչ եք արել:
- Հայերի կարգախոսները պարզել ենք, ձերդ մեծություն ու երկարություն:
- Էդքան բա՞ն, երեք օրում մենակ էդ ե՞ք արել: Ասա տեսնեմ՝ ի՞նչ կարգախոսներ են:
- Հայերը երկու գլխավոր կարգախոս ունեն, որ տարածում են ամեն տեղ ու դրանցով առաջնորդվում:
- Մի երկարացրու, ասա էդ կարգախոսները:
- Առաջինը ու ամենատարածվածը կոչվում է <Հաղթելու ենք>:
- Հա ի՞նչ, չեք կարողանո՞ւմ մի էդպիսի բան էլ դուք ստեղծեք:
- Դա կարողանում ենք, ձերդ շատություն, բայց մեր փորձագետներն ուրիշ բան են ասում:
- Ի՞նչ են ասում:
- Ասում են, որ առաջին պարզ կարգախոսով հայերը մեր ուշադրությունը շեղում են երկրորդ կարգախոսից, որից ոչ ոք գլուխ չի հանում:
- Էդ ի՞նչ կարգախոս ա:
- Դա կոչվում է <Կրիր, որ կրենք>:
- Չհասկացա, էդ ի՞նչ են կրում, որ մենք չենք կարողանում կրել:
- Այ հենց դա է, որ չենք կարողանում պարզել: Բոլոր մասնագետներն ասում են, որ այդ կարգախոսի մեջ կոդ կա, որը պիտի շուտ բացել, թե չէ հետո ուշ կլինի:
- Բա բացեք, ո՞ւմ եք սպասում:
- Ճիշտն ասած, տեսանք, որ գլուխ չենք հանում, ուղարկեցինք Ստամբուլի կենտրոն:
- Հետո՞, ի՞նչ ասացին:
- Սարսափելի կատաղած են մեր վրա:
- Ինչի՞:
- Հենց էդ կարգախոսը մտցրել են իրենց գլխավոր կենտրոնի համակարգիչ, որ գաղտնիքը բացեն՝ բոլոր ծրագրերը կախվել են ու ջնջվել:
- Այ քեզ բան, բա ո՞նց իմանանք՝ ինչ գաղտնիք կա էդ կարգախոսի մեջ:
- Էսօր ուղարկեցինք Իսրայել, ձերդ ջանսաղություն: Տեսնենք՝ դրանք գլուխ կհանե՞ն էդ սատանությունից:

Դիտվել է՝ 11766

Մեկնաբանություններ