ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Երիտասարդների արտագաղթման պատճառները և դրանք կանխելու բանաձևը

Երիտասարդների արտագաղթման պատճառները և դրանք կանխելու բանաձևը
28.06.2016 | 15:19

Ուսանողների շրջանում արտագաղթի հիմնական դրդապատճառները պարզելու համար Հանուն սոցիալական արդարության (ՀԱՍԱԿ) կուսակցության աշխատանքային խումբն իրականացրել է հետազոտական ուսումնասիրություն Հայաստանի Հանրապետության 11 բուհերի 500 ուսանողների (բակալավր, մագիստրատուրա, ասպիրանտուրա) շրջանակներում:

Հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ ուսանողների 67%-ը գոհ է հայաստանյան բուհերում ստացած կրթությունից, 25%-ը` ոչ, իսկ 8%-ը դժվարանում է պատասխանել: Պարզվում է, որ հարցվողների մեծ մասը` 62%-ը հնարավորության դեպքում կմեկնի արտերկիր ուսումը շարունակելու համար, և միայն 33%-ն է պատրաստվում բավարարվել Հայաստանում ստացած կրթությունից, իսկ 5%-ը դժվարանում է պատասխանել:


Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ուսանողների` երկիրը լքելու և արտերկրում ուսումը շարունակելու դրդապատճառները տարբեր են: Այսպիսով, 16%-ը պատրաստվում է մեկնել բարձր որակավորում, առավել խորը գիտելիքներ և մասնագիտական փորձ ձեռք բերելու նպատակով, 7%-ի կարծիքով իր նախընտրած մասնագիտությունը քիչ պահանջարկ ունի հայաստանյան աշխատաշուկայում, 19%-ը համոզված է, որ դրսում ուսումը շարունակելու դեպքում Հայաստանում կկարողանա բարձր աշխատավարձով աշխատանք գտնել, իսկ 58%-ը ցանկանում է արտերկրում ուսումն ավարտելուց հետո այնտեղ աշխատանք գտնել:


Ուսանողները նշել են, որ մեկնելուց հետո կվերադառնան հայրենիք, եթե Հայաստանում գտնեն 150. 000 դրամ աշխատավարձով և հետագայում այդ աշխատավարձը աճելու հեռանկարներով աշխատանք (48%), 49%-ը չի մնա արտերկրում, եթե Հայաստանում աշխատեն իրենց մասնագիտությամբ, ունենան մասնագիտական հեռանկարներ և 150. 000 դրամից բարձր աշխատավարձ, իսկ 3%-ը ոչ մի պարագայում չի վերադառնա Հայաստան:

ՀԱՍԱԿ-ը առաջարկում է այս խնդրի լուծման առաջնային բանաձևը.

ՀՀ-ում պետական մակարդակով անհրաժեշտ է կադրային քաղաքականության հայեցակարգ/ռազմավարություն ընդունել: Վերջինս ենթադրում է գործատու-աշխատող կանոնակարգված հարաբերությունների հաստատում, բազմակողմանի օժանդակություն արհմիութենական շարժմանը, պետական համապատասխան մարմնի կողմից կադրային աուդիտի իրականացում ՀՀ խոշոր և միջին գործատուների մոտ, ինչը կբերի վերջիններիս կողմից կադրերի վերապատրաստման ծրագրերի պարբերական իրականացմանը:

Դիտվել է՝ 1921

Մեկնաբանություններ