ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հռոմի պապը զարմացնում է

Հռոմի պապը զարմացնում է
01.05.2016 | 21:23

Կղերականությունը ձևախեղում է եղեղեցին

Radio Vaticana-ն հաղորդում է, որ Հռոմի պապը Լատինական Ամերիկայի պապական հանձնաժողովի նախագահ կարդինալ Մարկ ՈՒելին հղած ուղերձում արձանագրել է, որ հովիվը երբեք չպետք է աշխարհիկ մարդուն ուղղորդի, թե նա ինչ պետք է ասի ու անի տարբեր ասպարեզներում: Աշխարհիկ մարդիկ հոգևորականներից շատ ավելին ու շատ ավելի լավ գիտեն այս ամենը՝ նշում է պապը՝ խոսելով հոգևորականների ու աշխարհիկների հարաբերությունների հավասարակշռության և հոգևորականների «գայթակղության» մասին, որ խախտում են այդ հավասարակշռությունը՝ հանգեցնելով սխալների ու խեղումների: Առավել «մեծագույն խեղումներից» նա համարում է կղերականությունը, որ ստվերելով «քրիստոնեական անհատականությունը» և «նվազեցնելով Մկրտության խորհուրդը», ստեղծում է յուրատեսակ «աշխարհիկների էլիտա», որոնց թվում բացառապես հոգևորականների աշխատակիցներն են: Պապն ընդգծում է, որ դա չգիտակցելով՝ «մենք մոռացել ենք հավատացյալի մասին, որ հաճախ այրում է հույսը հավատով ապրելու ամենօրյա պայքարի մեջ: Կղերականությունը ի վիճակի չէ տեսնել այս իրավիճակները, որովհետև մտահոգված է տարածության վրա գերիշխելով, ոչ թե գործընթացներ ստեղծելով»: Պապը հիշեցնում է՝ երբեք չի կարելի մոռանալ, որ «մեր առաջին և հիմնական օծյալությունը հենվում է մեր մկրտության վրա: Ոչ ոք չի մկրտվել իբրև հոգևորական կամ եպիսկոպոս: Մկրտության խորհրդով մենք աշխարհիկներ ենք դարձել և դա անջնջելի հետք է թողել, որ ոչ ոք ու երբեք ի զորու չէ ջնջել»: Այդ պատճառով «մենք պիտի լինենք մեր ժողովրդի հետ՝ ուղեկցելով ու խրախուսելով նրան գաղափարների որոնման մեջ, որ կարող են պատասխաններ տալ ընթացիկ խնդիրներին»: ՈՒշադրության կենտրոնում պահելով Աստծո ժողովրդի նույնականությունն ու իրականությունը «սոցիալական, հասարակական, քաղաքական կյանքի ամենակենտրոնում, մենք պետք է ընդունենք, որ աշխարհիկները հավատի կազմակերպման նոր ձևերի կարիք ունեն»:

Կոնֆլիկտը կարելի է դիտարկել իբրև Բաքվի նյարդայնության նշան դիսֆունկցիոնալ խաղաղության գործընթացից


Մեկ ամիս առաջ սկսվեց Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտը Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի շուրջ: Ադրբեջանը տարածքը համարում է մուսուլմանական աշխարհի մաս, չնայած հայերի մեծամասնությանը: Radio Vaticana-ին տված հարցազրույցում բրիտանական Միջազգային հարաբերությունների արքայական ինստիտուտի (Chatham House) աշխատակից Լոուրենս Բրոերսը պատմել է, որ 1994-ի պատերազմի ավարտից հետո խաղաղության համաձայնագիր չստորագրվեց, հաստատվեց հրադադար: 1990-ականների վերջին և 2000-ականների սկզբին մի քանի փորձեր եղան խաղաղություն կնքելու ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, բայց առանց շոշափելի արդյունքների: Փորձագետը նկատում է, որ հրադադարի ռեժիմն ինքնին վերցրած արտառոց է՝ իբրև ինքնակարգավորիչ ակտ՝ առանց խաղաղապահների ներկայության: Բրոերսը կարծում է, որ իրավիճակն ավելի ու ավելի անկայուն է դառնում: 2000-ականների կեսից նավթով հարուստ Ադրբեջանը օգտագործեց նավթի վաճառքից ստացված միջոցները սպառազինվելու համար՝ ստեղծելով «առավել պայթյունավտանգ իրավիճակ տեղում»: Կոնֆլիկտը կարելի է դիտարկել իբրև Բաքվի նյարդայնության նշան «դիսֆունկցիոնալ խաղաղության գործընթացից»: Լարվածության բռնկումը վկայում է, որ կոնֆլիկտը սառեցված չէ: Քանի դեռ իրավիճակը շտկված չէ, երկու կողմերն էլ ապրելու են «առավել զանգվածային սպանությունների վախով՝ էթնիկ զտումների շրջանակներում»:

Եթե սիրիական բանակը չի կարող մեզ փրկել, զենք տվեք մեզ


Ջիհադականները Ալեպոյի հայկական շրջանների վրա գրոհների շարք են սկսել՝ խախտելով հրադադարի համաձայնությունը՝ հաղորդում է AsiaNews-ը (Հռոմ)՝ 17 հայ է զոհվել՝ նրանց մեջ 3 երեխա և մեկ կին: Ռմբակոծություններից հրդեհ է բռնկվել, որ հնարավոր չէ հանգցնել ջրի բացակայության պատճառով: Սուլեյմանիի և Աշրաֆիեի բնակիչները կասկած չունեն, որ գրոհները «Թուրքիայի ուղղակի պատասխանն են հայոց ցեղասպանության 101-րդ տարեդարձի», որ նշվում է ապրիլի 24-ին: Ալեպոյում կարծում են, որ պատասխանատվությունը կրում են «Թուրքիայի աջակցությունն ունեցող իսլամական ահաբեկչական խմբավորումները»: Ալեպոյի հայերը Սիրիայի այս պատերազմում ամենաբարձր գինն են վճարել, բայց առաջին անգամ նրանք պահանջներ են ներկայացնում Բաշար Ասադին: Նրանք իրենց զայրույթն արտահայտում են ուղիղ եթերում՝ դիմելով նախագահին. «Հերիք է: Միայն խոստանում եք, որ քրիստոնյաներին պիտի պաշտպանեք, գործ արեք: Մենք հայեր ենք, Թուրքիան շարունակում է մեր ժողովրդի ցեղասպանությունը Ալեպոյում: Ինչո՞ւ չեք հեռացնում ահաբեկիչներին մեր քաղաքից: Չորս տարի է՝ դուք ոչինչ չեք անում, միայն խոսում եք: Եթե սիրիական բանակը չի կարող մեզ փրկել, զենք տվեք մեզ»:

400 000-ից ավելի տորագրություններ՝ ի պաշտպանություն քրիստոնյաների


Սիրիայի ու Իրաքի քրիստոնյաների պաշտպանության օգտին 400 000-ից ավելի ստորագրություն է հավաքվել ու փոխանցվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ հաղորդում է Catholic News Agency (ԱՄՆ)՝ Նյու Յորքում մամլո ասուլիսում հաղորդել է CitizenGO իրավապաշտպան խմբի նախագահ Իգնասիո Արսուագան: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին խնդրում են ճնշում գործադրել Անվտանգության խորհրդի վրա՝ ընդունելու քրիստոնյաների և մյուս կրոնական փոքրամասնությունների ցեղասպանությունը ԻՊ-ի կողմից և ստեղծելու ցեղասպանության զոհերի պաշտպանելու ու մեղավորներին պատասխանատվության ենթարկելու մեխանիզմներ: Հայտարարության հեղինակները պետություններին կոչ են անում «գործել՝ դադարեցնելու համար պատերազմը Սիրիայում» և օգնել Իրաքի ու Սիրիայի փախստականներին իրենց տները վերադառնալ:


Հ.Գ. Հոգևորականները կհասկանա՞ն պապին, որ ասում է՝ ոչ ոք չի մկրտվել իբրև հոգևորական կամ եպիսկոպոս: Բոլորն իբրև աշխարհիկ մարդիկ են մկրտվել: Հավանաբար կդիմադրեն, որովհետև հակառակ դեպքում ստիպված են քայլեր ձեռնարկել աշխարհիկների հավատի կազմակերպման նոր ձևերի որոնման համար: Թարգմանաբար՝ Աստծուն մշտապես մեր կողքին ունենալը զգալու համար:
Զարմանալի է, չէ՞, կարդալ, որ Ղարաբաղը մուսուլմանական աշխարհի մաս է՝ թեկուզ Ադրբեջանի կարծիքով: Բայց ավելի զարմանալի է կարդալ, որ տարածքում մեծամասնությունը հայեր են: Մեզ թվում է, որ աշխարհը վաղուց ամեն ինչ լավ գիտի, իսկ պատկերացումները իրականում շատ աղոտ են:
Քրիստոնյաների ցեղասպանությունը Սիրիայում ու Իրաքում մնում է աննկատ՝ անգամ ՄԱԿ-ում հարցը չի բարձրացվում, ակներևաբար, «չխանգարելու» համար խաղաղության հաստատման գործընթացին, բայց ո՞ւմ համար է այդ խաղաղությունը լինելու, եթե սպանվում են տեղաբնիկները: Հընթացս պատերազմի լուծվում է նաև Մերձավոր Արևելքի լիակատար մուսուլմանացման մեծ խնդիրը՝ քրիստոնյաների ոչնչացումով, և ոչ ոք ուշադրություն չի դարձնում ու չի գնահատում հետևանքները:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2726

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ