ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սաուդյան Արաբիայում կանայք առաջին անգամ մասնակցում են ընտրություններին

Սաուդյան Արաբիայում կանայք առաջին անգամ մասնակցում են ընտրություններին
13.12.2015 | 10:07

Սաուդյան Արաբիայում անցկացվում են ավագանու ընտրություններ, որոնց երկրի պատմության մեջ առաջին անգամ կարող են մասնակցել կանայք: Նրանց թույլատրել են նաև առաջադրվել որպես թեկնածուներ, թեև պահպանողական թագավորությունը շարունակում է մնալ միակ երկիրը, որտեղ կանանց չի թույլատրվում մեքենա վարել: 978 կին է գրանցվել որպես թեկնածու` 5938 տղամարդկանց հետ: 130 000 կին պատրաստվում է այցելել ընտրատեղամասեր, տղամարդկանց շրջանում քվեարկությանը մասնակցելու համար գրանցվել է 1,35 մլն մարդ։

Դիտվել է՝ 1205

Մեկնաբանություններ