ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Թթի օղի մատուցողներ, թերևս, կլինեն, բայց դրանք չեն Արցախը ներկայացնում»

«Թթի օղի մատուցողներ, թերևս, կլինեն, բայց դրանք չեն Արցախը ներկայացնում»
28.07.2015 | 20:28

Ինչպես կդիմավորեն «Գիշերային գայլերին» Արցախի սահմանին հարցը սկսեց շրջանառվել մամուլում և սոցցանցերում, երբ լուր տարածվեց «Գիշերային գայլեր» մոտոակումբի Հայաստան և ԼՂՀ այցելելու մասին: Ավելի ուշ պարզվեց, որ Հայաստան են ուղևորվում «Գիշերային գայլերի» հետ որևէ կապ չունեցող ռուսաստանյան մոտոցիկլիստ- զբոսաշրջիկները (մեծ մասամբ` հայեր): Երթուղին գուցե փոխվեց` չսրելու համար քաղաքական կրքերը: Բոլոր դեպքերում, ի՞նչ գիտեն այս մասին արցախցիները և հարկ եղած դեպքում ինչպե՞ս կդիմավորեն արշավականներին:

«Մահակ չի լինի, էդպիսի «հրահանգ չի տրվել»։ Թթի օղի մատուցողներ, թերևս, կլինեն, բայց դրանք չեն Արցախը ներկայացնում, իսկ կարգին ներկայացուցիչ, ցավոք, չունենք»,- մեր հարցադրմանն ի պատասխան ասաց բանաստեղծ ԴԱՎԻԹ ՇԻՐԻՆՅԱՆԸ, նշելով նաև` եթե անկեղծ հյուրեր լինեն, թթի օղիով կդիմավորեն, եթե ոչ՝ էլի թթի օղիով, միայն թե մի փոքր մեծ չափաբաժնով։
«Մենք խաղաղ ապրում ենք, թող որքան ուզում են գան էլ, գնան էլ»,- եզրահանգեց բանաստեղծը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1701

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ