ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Քըրք Քրքորյանին վերջին հրաժեշտը կտան Լոս Անջելեսում

Քըրք Քրքորյանին վերջին հրաժեշտը կտան Լոս Անջելեսում
19.06.2015 | 12:19

Հայազգի միլիարդատեր Քըրք Քրքորյանի կտակի համաձայն` հուղարկավորությունը տեղի կունենա Լոս Անջելեսում՝ ասել է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը: «Կլինի ոչ հանրային, փակ հուղարկավորություն, որին կմասնակցեն ընտանիքի անդամները և հարազատները: Քըրք Քրքորյանը շատ չէր սիրում լինել հանրային վայրերում. նրա անունով շենքեր, հաստատություններ չեք տեսնի, միշտ առանձին էր անում ամեն ինչ: Նրա ցանկությունն է եղել, որ հուղարկավորությունը լինի ոչ մարդաշատ»,- հայտնել է Հարութ Սասունյանը:

Դիտվել է՝ 964

Մեկնաբանություններ