Մեծ Բրիտանիայի գահաժառանգ արքայազն, Քեմբրիջի դուքս ՈՒիլյամը և դքսուհի Քեյթ Միդլտոնը դուստր են ունեցել: Արքայադուստրը ծնվել է մայիսի 2-ի առավոտյան, Սուրբ Մարիայի հիվանդանոցում: Նա ևս կկրի Քեմբրիջի դքսուհու տիտղոսը և կհամարվի բրիտանական գահի չորրորդ ժառանգորդը՝ պապից, հորից ու եղբորից հետո, որ հուլիսին կդառնա երկու տարեկան: Նրան սպասում էին դեռ ապրիլի 23-ից: Բուքինգհեմյան պալատը հաստատել է, որ դքսուհու և նորածին արքայադստեր առողջական վիճակը լավ է։