Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 4-ին հրամանագիր է ստորագրել, որով պարզեցրել է արտասահմանում ապրող հայրենակիցների՝ մշտական բնակության համար Ռուսաստան վերադառնալու կարգը: Այդ մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Մասնավորապես՝ արտասահմանում ապրող ռուսները հայրենիք վերադառնալիս ստիպված չեն լինի ժամանակավոր բնակության թույլտվություն ստանալու համար հայտ լրացնել:
Բացի այդ, ռուսաստանյան «Նովոստի» գործակալության տեղեկացմամբ՝ փաստաթղթում նշված է, որ հայրենակիցներին Ռուսաստանի Դաշնություն վերադարձին աջակցություն ցույց տալու ծրագրի մասնակիցների համար պարզեցվել են հյուպատոսական և վիզայի ստացման հետ կապված որոշ ծախսեր: