ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Սերժ ԿԱՆԱՅԱՆ. Իշխանամեծար «ընդդիմադիրներ» կամ «մեծապատիվ մուրացկաններ»

Սերժ ԿԱՆԱՅԱՆ. Իշխանամեծար «ընդդիմադիրներ» կամ «մեծապատիվ մուրացկաններ»
17.03.2014 | 12:08

Ընդդիմությունը Հայաստանում միֆ է, ավելի շուտ՝ ատավիզմ, այն այլեւս «ոչ իշխանական ուժեր» մոդայիկ անունով է իրեն հորջորջում: Իրականում բոլորն էլ գիտեն, որ ընդդիմությունը, որը միատարր չէ, խորհրդարան է գնացել սեփական հարցերը լուծելու: Այդ առումով եւ գործողություններով բոլոր «ոչ իշխանական»-ները իրար նման են՝ երբեք չմիավորվող եւ մի յուղալի «պատառի» համար գզվռտվող: Ահավասիկ, թունդ ընդդիմադիրի իմիտացիայով ՀԱԿ-ում էլ սկսել են միմյանց «հոշոտել»: ԲՀԿ- ՀԱԿ սիրավեպի մասնակցիցները հարձակվել են ՀԱԿ-ական Նիկոլ Փաշինյանի վրա, քանի որ վերջինիս՝ «Մի՞թե մտածում են, թե հանրությունը մոռացել է ոմանց դոդ և ոմանց քյոռ լինելու մասին» հայտարարությունը չեն կարողացել մարսել: «Ոչ իշխանական» ՀԱԿ-ի ներսում միմյանց մեղադրում եմ իշխանության դատարկ դհոլը լինելու մեջ, սակայն չեն հրաժարվում իշխանական շնորհներից: Նրանց նման բոլոր ոչ իշխանական ուժերն էլ ընդհատակում են ծառայում իշխանություններին եւ իրենց բոլոր գործողությունները համաձայնեցնում «Բաղրամյան 26»-ի հետ: Այժմ էլ «վերեւից» հրահանգ են ստացել մի քիչ ներքաղաքական զարգացումներ «խաղալ», մինչեւ տեսնեն՝ ում ինչ բաժին կհասնի եւ ում ամբիցիաները որքանով կշոյվեն: Ինչ վերաբերում է ամբիցոզությանը, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը դրա վարպետն է: Նրա նպատակը երբեք էլ ընդդեմ իշխող վարչակարգի միասնական ճակատ ստեղծելը չի եղել: Մի պարզ ապացույց՝ բոլորն էլ կարող են մտաբերել, թե նա ինչպես ժամանակին չողջունեց հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանին, իր վարմունքը արդարացնելով Մանդակունու խոսքով, թե «Սատանան կործանում է թե՛ ծոմապահին, թե՛ նրա պահքը, երբ մարդ իրեն ուրիշներից վեր է դասում ու ցանկանում, որ իր ժուժկալությունը թմբկահարվի այլոց կողմից, և մարդիկ տեղյակ դառնան ու հիանան իր տոկունությամբ»: Իհարկե, Րաֆֆի Հովհաննիսյանը հետո ծոմապահությունը դադարեցրեց Սերժ Սարգսյանի հետ գաղտնի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում, բայց դա արդեն ուրիշ խոսակցության թեմա է: Կամ նույն դաշնակցականները, որոնք իրենց ոչ իշխանական ուժ են համարում: Ինչու ժամանակին բավարարվեցին ընդդեմ իշխանությունների բողոքի ակցիաների ժամանակ ունեցած ֆոտոսեսիաներով եւ հարցազրույցներով, սակայն դրանով ընդամենն իրենց «գինը» բարձրացրին ու դիվանագիտական պոստեր վաստակեցին: Ախր, ո՞ր մեկը թվարկես, բոլորի՝ ՀԱԿ-ի, «Ժառանգության», ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի գործողությունները կրկնում են միմյանց:

Դիտվել է՝ 1578

Մեկնաբանություններ