Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Լեոնոր Լիլիան Մարիա` արքայադուստր

Լեոնոր Լիլիան Մարիա` արքայադուստր
28.02.2014 | 12:42

Շվեդիայի թագավոր Կառլ 16-րդ Գուստավի ու թագուհի Սիլվիայի փոքր դուստրը` Մադլենը, աղջիկ է ունեցել. նրան անվանակոչել են Լեոնոր Լիլիան Մարիա:
Աղջկան տրվել է արքայադստեր տիտղոս, Գատլանդի դքսուհի: Աղջկա մկրտությունը տեղի կունենա ամռանը Slottskyrkan պալատական եկեղեցում:
Նա ծնվել է փետրվարի 20-ին Նյու Յորքում: Արքայադուստր Մադլենն ամուսնացել է ամերիկացի ֆինանսիստ Քրիստոֆեր ՕþՆիլի հետ անցած ամռանը:

Դիտվել է՝ 1297

Մեկնաբանություններ