Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Գագիկ ՄԱՐՏՈՅԱՆ. Մի բան էլ ես ասեմ

Գագիկ ՄԱՐՏՈՅԱՆ. Մի բան էլ ես ասեմ
02.02.2013 | 15:10

Ամենաինքնատիպը Պարույր Հայրիկյանի նախկին զինակից, ընտրապայքարում նրա մրցակից Արամ Հարությունյանի մեկնաբանությունն էր. «Դեռ լավ է, որ Պարույրն իր զենքը չի հանել, այլապես երրորդ կրակոցը կհնչեր, և այս անգամ ամեն ինչ անդառնալի կլիներ»: Եթե Ճիշտ եմ հասկանում՝ սա նշանակում է՝ Պարույրի զենքը կկատաղեցներ ահաբեկիչին և սա այս անգամ հաստատ կորոշեր սպանել իր հետ գոտեմարտի բռնված մարդուն: Նշանակում է՝ ահաբեկիչն այնքա՞ն էլ ահաբեկիչ չի եղել, հա՞: Ուղղակի թոկից փախածի մեկն է եղել: Ատրճանակը փաթաթել է «լաթով» (ըստ Հայրիկյանի պատմածի), վախեցել է, որ կվրիպի և մոտեցել է մինչև 20 - 30 սմ, նույնիսկ էդ տարածությունից չի կարողացել գործը վերջացնել, ձեռնամարտի մեջ է մտել, ապա անհետացել է առանց երրորդ կրակոցն արձակելու: Ա՜յ քեզ նախկին կայսերական Ռուսաստանի մութ ուժերի ներկայացուցիչ: Հույս հայտնենք, որ Պարույր Հայրիկյանն այնուամենայնիվ կմտաբերի այս դարակազմիկ ահաբեկչի դեմքը: Առողջություն Հայրիկյանին:

Դիտվել է՝ 2780

Մեկնաբանություններ