-
02.02.2014|
16:45
2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում մշտական բնակվողների թիվը 3 մլն 14 հազար 400 է: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության, նշված ժամանկահատվածում քաղաքային բնակչության թիվը կազմել է 1 մլն 914 հազար 300 մարդ, իսկ գյուղական վայրերում` 1 մլն 103 հազար 100 մարդ:
-
01.02.2014|
17:21
Կալանվել է ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերին սպառնացող, զինված տղամարդը: Նա 44-ամյա Բենջամին Սմիթն է, ով ձերբակալվել է Նյու Յորքում` Մանհեթընում կայանված իր մեքենայի մեջ: Նրա մոտ եղել է լիցքավորված հրացան և բեզինով լի տարա:
-
01.02.2014|
12:55
Ընկերները գնում- գալիս են, բայց նրանց թիվն անփոփոխ է մնում:
Նման եզրակացության են հանգել բրիտանացի գիտնականները` հետևելով երիտասարդ բրիտանացիների հեռախոսազրույցներին:
-
31.01.2014|
16:08
Ռուսաստանի հանրային գրադարանի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Վիսլին առաջարկում է օրենքով արգելել նացիզմի վերականգնումը քարոզող գրքերի տարածումը: Նրա խոսքերով` այժմ չկան պաշտոնական մեթոդներ նման գրքերն արգելելու համար:
-
31.01.2014|
14:20
«Մեդիա» կենտրոնում տեղի ունեցած ասուլիսում «Դեմ! եմ» նախաձեռնությունն այսօր անդրադարձավ պետաշխատողներին կենսաթոշակային ֆոնդեր պարտադրելու խնդրին։ Նախաձեռնությունն ահազանգում է՝ պետական աշխատողներին ստիպում են կենսաթոշակային ֆոնդեր ընտրել։
-
31.01.2014|
13:59
Այսօր, ի պաշտպանություն քաղբանտարկյալների հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձ եղավ այն հարցին, որ այսօր մեր քաղաքացիներից շատերը պատկերացում չունեն, թե ինչ է Մաքսային միությունը:
-
31.01.2014|
12:26
Ըստ «Օրեր» անկախ եվրոպական ամսագրի՝ երկու տասնյակից ավելի չեխահայեր երեկ Չեխիայի նախագահական նստավայրի մոտ ցույցի էին դուրս եկել, իրենց բողոքն արտահայտելու Հայաստանի Մաքսային Միությանն անդամակցությանն ու Հայաստանի նախագահին։ Հայտնի է, որ այսօր Չեխիայի նախագահի հետ հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։
-
30.01.2014|
11:42
Ըստ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության տարածած հաղորդագրության՝ 2014 թվականի փետրվարի 17-ից Վանաձոր քաղաքի 30 անապահով տարեցների համար կմեկնարկի տաք սննդի ծրագիրը, որը ֆինանսավորվում է աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանի և նրա տիկնոջ` Անժիի կողմից:
-
29.01.2014|
13:06
Մամուլում հրապարակված Հայաստանում գործող «Գրիբոյեդով» ակումբի մասին լուրը զարմանքի շարքից չէր, այլ ավելի շատ նողկանքի: Ամիսը մեկ հանդիպումներ երևանյան շքեղ որևէ ռեստորանում, «Նաիրի» կոնյակի շուրջ զրույց ու տիրոջ հմայքի տակ մարող տաքուկ քծնագին հայացքներ:
-
28.01.2014|
21:54
Ֆրանսիայի նախկին առաջին տիկին Վալերի Տրիերվեյլերը Հնդկաստանում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է, որ Ֆրանսուա Օլանդի հետ իրենց հարաբերությունների խաթարման պատճառը նրա աշխատանքն է և իշխանությունը, որը նա ունի: