ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Թո՛ղ սա վերարժևորման երթ լինի

Թո՛ղ սա վերարժևորման երթ լինի
08.05.2024 | 11:50

Հայրաքաղաք Գյումրիից մեկնարկեց «Շիրակը հանուն Հայրենիքի» երթը՝ Միքայել Արքեպիսկոպոս Սրբազանի առաջնորդությամբ:

Աստծո՛վ:

Թո՛ղ սա հոգիների մաքրման, սխալները գիտակցելու և վերստին վերարժևորման երթ լինի։

Թո՛ղ ամեն մի մարդ, ամեն մի հայ ինքն իրեն ազատագրի կապանքներից, որպեսզի կարողանա ազատագրել Հայրենիքը։

Գագիկ Ասատրյան

Դիտվել է՝ 1438

Մեկնաբանություններ