ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Թուրքիան հետևողական ջանքեր է գործադրում Հյուսիսային Կիպրոսի օկուպացիան լեգիտիմ դարձնելու ուղղությամբ

Թուրքիան հետևողական ջանքեր է գործադրում Հյուսիսային Կիպրոսի օկուպացիան լեգիտիմ դարձնելու ուղղությամբ
21.07.2024 | 13:22

50 տարի առաջ այս օրը՝ 1974թ. հուլիսի 20-ին, թուրքական բանակը Կիպրոսում «խաղաղություն հաստատելու» պատրվակով ներխուժեց կղզի։ Շուրջ երկու ամսվա ընթացքում Թուրքիայի զինված ուժերը գրավեցին Միջերկրական ծովում գտնվող անկախ պետության՝ Կիպրոսի Հանրապետության տարածքի շուրջ 40 %-ը և մինչ օրս այնտեղ են։

Ավելին, Կիպրոսի օկուպացված հյուսիսային հատվածում Թուրքիան հռչակել է «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը» (Kuzey Kıbrıs Türk Cumhuriyeti), որը, բացի Թուրքիայից, որևէ այլ պետություն չի ճանաչել։ Հյուսիսային Կիպրոսն, ըստ էության, Թուրքիայի նահանգներից մեկն է։

Թուրքիայի ռազմական նվաճմանն ընդառաջ միջազգային տարբեր ձևաչափերում քննարկվում էր այդ հարցը։ Շատերը կարծում էին, որ ՆԱՏՕ-ի անդամ երկու պետությունները՝ Թուրքիան և Կիպրոսի հետևում կանգնած Հունաստանը, չեն պատերազմի, սակայն եղավ հակառակը։ Նույնիսկ Հունաստանի դեմարշը և ՆԱՏՕ-ից դուրս գալը որևէ կերպ չբերեց նրան, որ իրական ճնշում գործադրվի Թուրքիայի վրա, և վերջինս դուրս հանի զորքերը գրավված տարածքներից։

Հիմա Թուրքիան հետևողական ջանքեր է գործադրում այդ օկուպացիան լեգիտիմ դարձնելու ուղղությամբ։ Ավելին, Կիպրոսի շուրջ է ստեղծված «Մեկ ազգ, երեք պետություն» նոր կարգախոսը, որը թուրք-ադրբեջանական «Մեկ ազգ, երկու պետություն» բանաձևի վերափոխված տարբերակն է։

Վարուժան Գեղամյան

Պ.գ.թ., թյուրքագետ

Դիտվել է՝ 5304

Մեկնաբանություններ