Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ իսլամական հանրապետությունը «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում է որպես կարմիր գիծ և վճռական պատասխան կտա դրա ցանկացած փոփոխության»՝ տեղեկացնում է Mehr-ը։ «Մենք քանիցս տարբեր միջոցներով հայտնել ենք տարածաշրջանի երկրներին, որ այդ միջանցքը համարվում է կարմիր գիծ Իրանի համար, և ցանկացած փոփոխություն դրանում կհանդիպի լուրջ ու վճռական պատասխանի Իրանի կողմից»,- ընդգծել է Ազիզին:               
 

«Մեկ թեմայի շուրջ»

«Մեկ թեմայի շուրջ»
20.07.2024 | 07:50

Ալիևը մերժե՞լ է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել։

Մինչ ՀՀ վարչապետն, ընտանիքի հետ եվրոտուր է անում, Եղվարդում կործանվել է ՊՆ-ի ինքնաթիռ, կան զոհեր, իսկ Երևանի կարևոր էներգառեսուրսի տարածքում հրդեհի վերաբերյալ այդպես էլ գործ չի հարուցվել։

Մենք «Մեկ թեմայի շուրջ» այս հաղորդման շրջանակում ցույց կտանք նաև Երևանը թռչնի բարձրությունից։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3588

Մեկնաբանություններ