ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«Սահմանադրական» թակարդ Նիկոլ Փաշինյանի համար

«Սահմանադրական» թակարդ Նիկոլ Փաշինյանի համար
05.07.2024 | 12:24



1991-ից հետո ունեցել ենք 3 Սահմանադրություն։ ՀՀ ամեն նախագահ իր իշխանավարման տարիներին ընդունել է Սահմանադրություն՝ 1995-ին, 2005-ին, 2015-ին։

Եթե 10 տարին մեկ Սահմանադրություն փոխելու ավանդույթը պահպանվի, ապա 2025-ին մեզ հանրաքվե է սպասվում։ Կամ՝ ավելի շուտ։

Նախորդ 3 սահմանադրությունների ընդունման լեգիտիմության հետ կապված խնդիրներ են եղել, բայց մեկ բան ընդհանուր է եղել բոլորի մոտ։ Ոչ մեկի դեպքում չի ասվել, որ Սահմանադրությունն ընդունվել է Ադրբեջանի պահանջով։

Նիկոլ Փաշինյանն ազդարարում է նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին, և բոլորը գիտեն, որ դա Ալիևի պահանջով է։ Սա «էս գլխից» ոչ լեգիտիմ է դարձնում փաշինյանական նախաձեռնությունը, թեև ինքը սահմանադրական հանրաքվեի անհրաժեշտությունը փորձում է փաթեթավորել ընտրական լեգիտիմության ապահովման կարգախոսի ներքո։

Փաշինյանին սահմանադրական հանրաքվեի է դրդում ԱՄՆ-ը, որպեսզի բավարարի Ադրբեջանի պահանջն ու կարողանա վերջնականապես գլուխ բերել ՌԴ-ին մեր տարածաշրջանից հեռացնելու ծրագիրը։ Հայաստանն ԱՄՆ-ի հաշվարկներում տաշեղի ֆունկցիա է կատարում։

Փաշինյանը վախենում է սահմանադրական հանրաքվեից, քանզի վախենում է ցանկացած էլեկտորալ գործընթացից։ Երևանի ավագանու վերջին ընտրությունները բացահայտեցին, որ Նիկոլը փոքրամասնության մեջ է։

Նիկոլ Փաշինյանը վախենում է սահմանադրական հանրաքվեից, որովհետև ադրբեջանական պահանջը չի կարող հավաքել անհրաժեշտ «այո»-ները։ Իսկ դա կնշանակի Նիկոլի իշխանության փլուզում։

Եթե ԱՄՆ-ի ու Ադրբեջանի ճնշման ներքո Նիկոլը, այդուհանդերձ, ստիպված գնա հանրաքվեի, ապա այն կվերածվի իր հեռացման գործընթացի։ Դա կլինի Նիկոլին անվստահություն հայտնելու հանրաքվե։ Այնպես որ, թող Նիկոլն անպայման հանրաքվեի գնա։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 5349

Մեկնաբանություններ