Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Հայաստան 1918

Հայաստան 1918
03.04.2024 | 17:38

Գիրքը` «Հայաստան 1918 թվական», տպագրության է երաշխավորել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ինստիտուտի Հայաստանի ազգային ներկայացուցչության ռազմա-գիտական խորհուրդը։

Այն նվիրված է 1918 թ. տեղի ունեցած մի շարք կարևոր իրադարձությունների։

Բացահայտվում են Էրզրումը, Սարիղամիշը, Կարսը և

Ալեքսանդրապոլը թուրքերին հանձնելու պատճառները։

Ցույց է տրվում, թե ինչի շնորհիվ են հայկական զորաջոկատները հաղթանակ տարել Սարդարապատի, Ղարաքիլիսայի և Ապարանի հերոսամարտերում։

Վերլուծվում են Տրապիզոնի և Բաթումի բանակցությունների ընթացքը, ինչպես նաև Կ.Պոլիս մեկնած հայկական պատվիրակության գործունեությունը։

Պարզաբանվում է Հայաստանից ժողովրդական հերոս Անդրանիկ Օզանյանի հեռանալը:

Քննարկվում են «Թուրքա- Հայաստանի մասին» Սովետական Ռուսաստանի ժողկոմսովետի դեկրետի և

Բրեստ-Լիտովսկի պայմանագրի հետ առնչվող խնդիրները։

«Հայաստան 1918 թվական»-ը նվիրել եմ

1918 թ. մայիսին Ապարանի ճակատամարտի իմ հայրենակից հերոսների հիշատակին

ԵՐԿՈՒ ԽՈՍՔ

Յուրաքանչյուր ժողովուրդ դարերի փորձով համոզվել է «յոթ չափիր, մեկ կտրիր» իմաստության մեջ։

Մենք` հայերս էլ, պատմության հազարամյա քառուղիներով անցնելիս, բազմիցս համոզվել ենք այդ իմաստուն խորհրդի մեջ։

Բայց երբ ժողովրդին առաջնորդելու պատիվը պատահական

հանգամանքների բերումով վիճակվել է բախտախնդիր մեկին, ապա նրա անխոհեմ քայլերը ժողովրդին բերել են բազում դժբախտություններ։

Մեր ժողովրդի պատմության մեջ քիչ չեն եղել այդպիսի անձինք, որոնց անխոհեմ գործունեության հետևանքների վերացման համար

պահանջվել են հսկայական ջանքեր ու տևական ժամանակ։

Սույն աշխատության մեջ հենց այդպիսի անձանց գործունեությունը վերլուծելու միջոցով փորձել եմ բացահայտել նրանց թույլ տված

սխալների արդյունքով առաջացած դժվարությունների ու ողբերգական իրադարձությունների հետևանքները և դրանք հաղթահարելու համար գործադրված ջանքերը։

Այդ անձանց գրվածքներից ու հուշերից մտածված կերպով բերել եմ բազմաթիվ մեջբերումներ. որոնք ասվել ու գրվել են մեզ հետաքրքրող իրադարձություններից տարիներ անց:

Ծանոթանալով դրանց, կարծում եմ, որ ընթերցողը կհամոզվի, թե այդ անձինք հետին թվով ոչ միայն իրենց վրայից փորձել են մեղքն ուրիշի վրա բարդել, այլև ընդունել խելացի մարդու կեցվածք: Երևի մեզանից 3000 տարի առաջ ապրած Հոմերոսը հենց այսպիսի դեպքի համար է ասել. «Հիմարն իմանում է միայն այն, ինչ կատարվել է»:

Ենթադրում եմ, որ իմ ընդդիմախոսներից ոմանք աղմուկ կբարձրացնեն իրենց hամար կուռք դարձրած անձանց hասցեին Հոմերոսի խոսքը վերագրելու hամար: Բայց խորhուրդ կտայի աղմկելուց առաջ hիշել, թե իրենց կուռքերի գործունեության արդյունքով hայ ժողովուրդն ինչ դժբախտությունների մեջ է hայտնվել:

Առhասարակ մեր hանրության մոտ չի թուլանում hետաքրքրությունն անցյալի նկատմամբ: Եվ դա բնական է, քանի որ բնական է նաև մարդու ձգտումը` իմաստավորել իր անցած պատմությունը, այնտեղ գտնել այսօրվա շատ կնճռոտ hարցերի պատասխանները:

Ասեմ նաև, որ այսօր մեր անցած պատմական ճանապարհի շատ պրոբլեմներ հաճախ քննարկվում են սևացնելով կամ էլ վարդագույն ներկայացնելով:

Բայց մենք չպետք է մոռանանք, որ անցյալն ապրում է ներկա

ժամանակում, և դա պատմական պրոցեսի օրինաչափությունն է։

Չմոռանանք, որ ներկա ժամանակը նաև անցյալի կենդանի թանգարանն է, անցյալի քայլող տարեգրությունը։

Չմոռանանք նաև, որ պատմությունը ոչ միայն վերադառնալու, կրկնվելու, այլև պատժելու հատկություն ունի։

Վերջապես պետք է հիշենք, որ պատմությունը ոչ ոքի չի պատկանում որպես մասնավոր սեփականություն։

Այժմ մեր քաղաքացիները (բոլորս՝ բանվոր, գյուղացի ու մտավորական) այսօր ծագած բազում հոգսերի ծանրությունն են կրում։ Եվ բնական է ձգտումը՝ պարզել դրանց պատճառը: Իսկ դա հնարավոր է միայն դրանց և անցած երևույթների միջև եղած կապն ու բնույթը պարզելու միջոցով:

Այստեղից էլ, բնականաբար, հարց է առաջանում, ինչու՞ այդ

երևույթներն առաջ եկան, ի՞նչ հետևանքների կարող են դրանք հասցնել:

Այդ երևույթները հասկանալու գործում, իմ գնահատմամբ, իրենց ուրույն տեղն ունեն նաև 1918 թվականին տեղի ունեցած իրադարձությունները։

Դրանք իրենց նշանակությամբ շարունակում են մնալ համընդհանուր ուշադրության կենտրոնում։

95 տարի առաջ տեղի ունեցած իրադար- ձություններին ծանոթանալը հնարավորություն է ընձեռում դրանից հետո

եկած ժամանակի իմաստավորման համար։

Այդ համոզմունքով էլ՝ ես փորձել եմ հրապարակի վրա եղած նյութե- րի եւ փաստաթղթերի միջոցով անդրադառնալ 1918 թվականի բախտորոշ

իրադարձությունների միայն մի քանի խնդիրներին:

թ. լույս տեսած «Հայաստան. 1919-1922 թվականներ» երկու հատորները։ Սույն աշխատության փաստացի շարունակությունը կազմում են 2011 թ. Լույս տեսած «Հայաստան. 1919-1922 թվականներ» երկու հատորները:

«Հայաստան. 1918 թվական» գիրքը (211 էջով) տպագրվել է 2007 թ. եւ արագորեն սպառվել է։ Հաշվի առնելով այդ հանգամանքը եւ նկատի ունենալով բազմաթիվ ընթերցողների ցանկությունը, այժմ նպատակա- հարմար եմ համարել գիրքը երկրորդ անգամ, հրատարակել ավելի մեծ ծավալով, գիտական շրջանառության մեջ դնելով նոր փաստեր ու վկա- յություններ:

«Հայաստան. 1918 թվական» գրքի երկրորդ հրատարակությունն իրականացվում է իմ ապարանցի հայրենակիցների նախաձեռնությամբ եւ «Մուսա լեռ Տպագրատուն» ՍՊԸ գլխավոր տնօրեն Ռուբեն Հարութ- յունյանի աջակցությամբ, ինչի համար հայտնում եմ իմ երախտագի- տությունը։

(շարունակելի)

Վլադիմիր ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3370

Մեկնաբանություններ