Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Ես Արցախում սիրտ ունեմ թողած

Ես Արցախում սիրտ ունեմ թողած
10.11.2023 | 13:11

Ժենգյալով հաց, փախլավաներ, արցախյան տարատեսակ համովություններ թխող, ձեռագործ աշխատանքներ ներկայացնող, աշխատելու ցանկության դրսևորող, քաղաքում հասցե հարցնող ու Երևանում տաքսի վարող իմ հանդիպած բոլոր արցախցիների մոտ մի ընդհանրություն կա՝ զսպված, լռեցված ցավ, անարդարության, դատարկության զգացողություն, վերականգնվելու, առաջ գնալու կամք և բազմաթիվ անպատասխան հարցեր եղածի ու ապագայի մասին:

Չգիտեմ՝ ով ոնց, բայց ես Արցախում սիրտ ունեմ թողած ու դա երբեմն այնտեղից եկած մարդկանց մեջ եմ գտնում:

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 2331

Մեկնաբանություններ