Ադրբեջանը համոզված է, որ Նիկոլն իրենց Շանտաժ-նախապայմանները կընդունի և կստորագրի հայերի համար ստորացուցիչ «խաղաղության պայմանագիրը», որի կարևոր կետերից մեկն է նաև մոտ 130 հազար ադրնեջանցիների բնակեցումը Հայաստանում:
Միայն անձնական կյանքից իսպառ հրաժարվելու փաստարկված պատրաստակամություն ունեցող պետական գործիչն ի զորու կլինի մեղմել 5-ամյա «երիտմայմունության» աղետալի հետևանքները:
Չկա՛ Ռուսաստան-ԱՄՆ հակամարտություն:
Երկուսի արտաքին քաղաքականության հիմքը քիսինջերյան դպրոցն է:
Ե՛վ Լավրովը, և՛ Սալիվանը Քիսինջերի լավագույն սաներն են:
Ձեր քաղաքական վերլուծություն-հաշվարկներն անելիս՝ որպես հիմք ընդունեք, որ Հայաստանում իշխանությունը դավաճանական է, հակահայկական, և կտեսնեք, թե ինչքան հեշտ կստանաք բազմաթիվ հարցերի պատասխանը:
ԱՄՆ-ի նախագահի թեկնածու հանրապետական Թրամփի քաղաքական ուղերձները սերտորեն կապված են ուկրաինական պատերազմի հետ: Այդ մասին են նրա բազմաթիվ հայտարարությունները և հատկապես վճռականությունը՝ վերջ դնելու այդ անիմաստ արյունահեղությանը: Հեռուստաբանավեճի ժամանակ նա ուղղակիորեն Բայդենին մեղադրեց՝ նրան որակելով որպես պատերազմ սանձազերծող...