Երբեմն լսում և կարդում եմ մարդկանց այն հարցերը, թե ինչու՞ Ռուսաստանը չի օգնում հեռացնել Փաշինյանին։
Ռուսաստանն ասում է, որ չի միջամտում այլ պետությունների ներքին գործերին, և դա ճիշտ մոտեցում է։
Սրա իշխանության մնալու պարագայում, շատ շուտով ՀՀ պաշտոնական ԶԼՄ-ներում կհայտնվեն այսպիսի բովանդակությամբ նորություններ.
«Ալիևի և Փաշինյանի ձեռք բերած պայմանավորվածությունների շրջանակում ՀՀ Ոստիկանությունը ձերբակալել և Ադրբեջանին է հանձնելու այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» կողմից 1992-95 կամ 2016 կամ 2020 թթ. Ադրբեջանի Հանրապետության դեմ իրականացված ռազմական-ահաբեկչական գործողությունների հայտնի մասնակից (Անուն Ազգանուն)»:
.Ռուբեն Վարդանյանը գալիս էր Հայաստանը «Թաթարստան» դարձներ, բայց Ալիևը բռնեց, քանի որ դե Ալիևն անկախ ՀՀ-ի կողմնակից է, ու կապ չունի, որ մեր երկիրը կոչում է «Արևմտյան Ադրբեջան»:
Սփյուռքի համախմբումը, բոլոր ճակատներում իրականացվելիք աշխատանքների ճիշտ ու գրագետ համադրումը, լուրջ ճակատ կարող է ստեղծել նոր վտանգները չեզոքացնելու համար։
ՌԴ-ից շատ արագ արձագանք եկավ մեր «Հայոց պատմություն» առարկայի դասագրքում տեղ գտած «բռնակցում» տերմինի մասով։ Հետաքրքիր է՝ Պուտինը գիտի՞, որ Ադրբեջանի պատմության դասագրքերում Ռուսաստանի կայսրությունը ներկայացված է որպես թշնամի երկիր, որպես գաղութարար, որպես հալածող...