-
29.03.2013|
13:31
Բանաստեղծ, թարգմանիչ, ՀԳՄ Ավետիք Իսահակյանի անվան մրցանակի դափնեկիր ԼԵՎՈՆ ԲԼԲՈՒԼՅԱՆԸ բանաստեղծական, թարգմանական, երգիծական 18 գրքերի հեղինակ է: Շուրջ 200 երգ է ծնվել Լևոն Բլբուլյանի խոսքերով: Մեկ տասնյակից ավելի երգեր նրան պատվավոր մրցանակներ են բերել հանրապետական ու միութենական տարբեր մրցույթներում: Իր խոսքերով ստեղծված երգերի ընտրանին նա զետեղել է «Արևոտ անձրև» խտասկավառակում, իսկ քրոջ` երգահան Ժաննա Բլբուլյանի հետ համատեղ թողարկել է «Հանդիպման տանգո», «Խաչված սրտեր» ալբոմները: 2003-ին տեղի ունեցավ հայկական առաջին փոփ օպերայի` «Լիլիթի» պրեմիերան: Արամ Սաթյանի այս ստեղծագործության մեջ հնչող երգերը ևս գրված են Լ. Բլբուլյանի խոսքերով:
Պրն. ԲԼԲՈՒԼՅԱՆԸ Համահայկական գրական հիմնադրամի տնօրենն է:
-
29.03.2013|
13:03
«Իրատես de facto»-ի հյուրն է «Հովհաննես Իմաստասեր կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի տնօրեն ՎԱՆՈՒՇ ՇԵՐՄԱԶԱՆՅԱՆԸ:
-
29.03.2013|
12:48
Թուրքիայի Սվազ (Սեբաստիա) նահանգի Գյուրուն քաղաքի Փընարյոնու թաղամասում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին վերականգնվելու է:
-
28.03.2013|
19:09
«ՈՒսանողական ֆիլհարմոնիա» նախագծի շրջանակներում մարտի 29-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում հանդես կգա Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը: Մշակույթի նախարարության աջակցությամբ կյանքի կոչվող այս միջոցառման նպատակն է ժամանակակից երիտասարդության շրջանում իրական արվեստի, մասնավորապես բարձրաճաշակ երաժշտության տարածումը:
Երեկոյի ընթացքում կհնչեն Կառլ Դավիդովի, Հեյտոր Վիլլա-Լոբոսի, Մոցարտի, Կոմիտասի, Աստոր Պիացոլլայի, Ռուբեն Ալթունյանի և Կառլոս Գարդելի ստեղծագործություններից:
-
28.03.2013|
14:40
«Լոնդոն-2012»-ի պարալիմպիկ խաղերի փակման արարողությանը հանդես եկած «Candoco» ժամանակակից պարի թատրոնը հյուրախաղեր կունենա Երևանում:
-
28.03.2013|
12:06
Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության աջակցությամբ տեղի ունեցավ «Դարձյալ կանայք» ներկայացման պրեմիերան (ըստ Ա. Պ. Չեխովի ՙՀոբելյանը՚ պիեսի)։ Այն նվիրված է կանանց մեկամսյակին։ Ներկայացումը բեմադրվել է Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի երիտասարդական թատերախմբի նախաձեռնությամբ։
-
27.03.2013|
17:38
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ Արամ Խաչատրյանի տուն թանգարանում տեղի է ունեցել մեծանուն կոմպոզիտորի 110-ամյակի միջոցառումների ծրագրի հոբելյանական հանձնաժողովի նիստը: Զեկուցելով նախապատրաստական աշխատանքների մասին՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը տեղեկացրել է, որ Արամ Խաչատրյանի հոբելյանի կապակցությամբ նախատեսվում են բազմաթիվ միջոցառումներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:
-
27.03.2013|
13:11
Համազգային հայ կրթական և մշակութային միության հրատարակությամբ լույս է տեսել «18-33. Արդի հայ պոեզիա» անթոլոգիան: Ժողովածուում տեղ են գտել 18-ից 33 տարիքային խմբի այն բանաստեղծները, ովքեր կազմողների համոզումով առավել ամբողջական են ներկայացնում մեր պոեզիայի ներկա միտումները։
-
26.03.2013|
13:33
Նորարար փորձառական արվեստի կենտրոնում մարտի 27-ին կբացվի «Դպրոցները` լուսանկարներում» խորագրով ցուցահանդես: Ներկայացվելու են անմխիթար շենքային պայմաններ ունեցող դպրոցների լուսանկարներ:
-
26.03.2013|
13:19
Ի՞նչ ենք փնտրում համացանցում: Համարյա` ամեն ինչ: Իսկ որքանո՞վ է այդ «ամեն ինչը» ճշգրիտ, ու ինչպե՞ս են դրանք հայտնվում համացանցում: Ի՞նչ է Վիքիպեդիան: Ի՞նչ կարելի է գտնել կամ չգտնել այս տարածքում, մասնավորապես, եթե խոսքը վերաբերում է հայերեն Վիքիպեդիային: