ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ով ում է մոտենում

Ով ում է մոտենում
24.02.2024 | 15:30

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մեղադրում է Չինաստանին նրանում, որ իր գործողություններով սպառնալիք է առաջացնում դաշինքի համար։ Եվ ամենազավեշտալին սպառնալիքի մեկնաբանությունն է. «Չինաստանն ապօրինի մոտենում է ՆԱՏՕ-ի սահմաններին, այն դեպքում, երբ ՆԱՏՕ-ն Ասիա չի գալիս։ Մենք տեսնում ենք Չինաստանին Աֆրիկայում, երկրագնդի մյուս ծայրամասերում։ Մենք տեսնում ենք Չինաստանի ձգտումը` զբաղեցնելու մեզ համար կարևոր հանգույցներն ու ենթակառուցվածքները»։

Նախ՝ շատ բան պետք չի անել. պետք է պարզապես վերցնել և նայել ամերիկյան ռազմաբազաների տեղակայվածության աշխարհագրությունը Հարավ-արևմտյան Ասիայում` Ճապոնիայում, Կորեայում,Թայվանում, Մալազիայում և այլուր. ծիծաղելի է դառնում պնդումը, թե ով ում է մոտենում։ Երկրորդ, սրանով Ստոլտենբերգն անուղղակի արդարացնում է Ռուսաստանի արձագանքը` իր սահմաններին ՆԱՏՕ-ի մոտենալու հարցում, մասնավորապես, ՈՒկրաինայում Ռուսաստանի գործողությունների արդարացվածության մասով։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 1192

Մեկնաբանություններ