ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Լիդերի անվերջ փնտրտուք

Լիդերի անվերջ փնտրտուք
06.02.2024 | 17:04

Մեր հասարակությունը տարիներ շարունակ փնտրում է մի մարդ, ով..., և սկսում է թվարկել բազմաթիվ արժանիքներ ու բնավորության գծեր, սուբյեկտիվ կարծիքի կամ անձնական համակրանքի վրա հիմնված մտքերի կամ ցանկությունների, երբեմն նույնիսկ անիրական կամ միֆական լիդերի մի կերպար, ով պետք է գա և «փրկի» մեզ (ինչից կամ ումից՝ պարզ չէ)։ Ու հենց այս լոգիկայով լիդեր ընտրելը մեզ դրեց 2018-ից հետո տեղի ունեցած դեպքերի ու դրա հետևանքների առջև։

Սակայն ստեղծված իրավիճակում, երբ ազգը կանգնած է կործանման, իսկ հանրապետությունը՝ լուծարման եզրին, առաջնային են ոչ թե այն դրական կողմերը կամ արժանիքները, որոնք կվերագրվեն ենթադրյալ առաջնորդին, այլ այն, թե արդյոք ունա՞կ է նա համախմբելու ժողովրդին իր շուրջը։ Դա է այսօր թելադրում իրավիճակը։ Ուստի դադարեցրե’ք լիդերի անվերջ փնտրտուքները, որովհետև գուցե այդպիսին երբեք չգտնվի, և ի՞նչ է, պետք է հավերժ հանդուրժե՞նք թրքահպատակ իշխանությանը. Իհարկե՝ ո՛չ։

Իրողությունները թելադրում են, որ եկել է վճռական պահը, և եթե հիմա մենք չհամախբվենք ու միասնական ուժերով իշխանափոխություն չանենք, արդեն կարող է չլինել Հայաստանը, գիտակցե՛ք սա։

Անհրաժեշտ է մտածել ոչ թե լիդերի մասին, կամ թե ով է լինելու հաջորդ վարչապետը, նախագահը, ընդդիմության առաջնորդը և այլն, այլ մտածել՝ ինչպես համախմբվել ու վերջապես վռնդել ազգակործան նիկոլին վարչապետի աթոռից (որից նա կառչած է և ոչ մի կերպ այն չի ուզում թողնել) և հետո արդեն մտածել նոր վարչապետի մասին (ըստ իս, ժամանակավոր կառավարությունը այս դեպքում շատ լավ տարբերակ է)։ Ըստ էության պարտված, թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականության մեջ բոլոր ոլորտները ձախողած ղեկավարը պետք է հեռանա։

Վերադառնալով լիդերության թեմային՝ ասեմ, որ պատմության մեջ չկա մի այնպիսի առաջնորդ կամ ղեկավար, որը կվայելի իր ժողովրդի 100%-անոց աջակցությունը և վստահությունը։ Չի կարելի նաև կատարյալ լիդերի կերպար ստեղծել, որովհետև, ինչպես գիտենք, իդեալական մարդիկ չկան, և բոլորս ունենք մեր թերությունները։

Շատերի մոտ հարց կծագի, թե ինչու՞ այս ամենը երկար-բարակ գրեցի. պատասխանեմ. երբ ընդդիմությունից ինչ- որ մի առաջնորդ ստանձնում է այդ լիդերի դերը, մեր հասարակությունը նախընտրում է նրա մեջ փնտրել թերություններ, բայց ոչ երբեք համախմբվել նրա շուրջը, այո՛, գուցե նա լավ լիդեր չէ, բայց նրանից բացի ուրիշ մարդ չկա, չէ՞, իսկ նիկոլին փոխելու անհրաժեշտությունը դեռ մնում է, և այսպես բոլորին անուն կպցնելով է, որ այս պատուհասը դեռ վարչապետ է, հետևաբար, մեղավորը ոչ թե լիդերն է, որը չկա, այլ հասարակությունը, որը փնտրում է լիդերի իդեալական կերպար։

Ընդունեք լիդերին իր թերություններով, և հաղթանակն անխուսափելի է։

Փայլակ Չոբանյան

Դիտվել է՝ 1728

Մեկնաբանություններ