ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ի՞նչը կարող է դառնալ պամանավորվածության առարկա

Ի՞նչը կարող է դառնալ պամանավորվածության առարկա
21.12.2023 | 20:12

Հաճախ եմ գրում՝ ռուս-ամերիկյան պայմանավորվածություն: Սա ճշգրտման կարիք ունի: Կրեմլը ոչ թե Սպիտակ տան հետ է պայմանավորվում, այլ Արժույթի ռեզերվային ֆոնդի:

Ինչու՞:

Որովհետև ԱՄՆ-ը կառավարում է աշխարհը, իսկ ԱՄՆ-ին՝ այդ ֆինանսական մասնավոր ընկերությունը: Իսկ ինչու՞ պիտի Ռեզերվային ֆոնդը հաշվի նստի ՌԴ -ի հետ:

Դրա համար պիտի մի քիչ պատմություն իմանալ:

Երբ ձևավորվում էր այդ մասնավոր ֆոնդը, Նիկոլայ 2-րդը, իր սորագրությամբ, Ռուսական կայսրության անունից, յոթ տոննա 635 կգ ոսկի է ներդրել:

(Ժամանակին, երբ Ստալինը ցանկանում էր լենդ-լիզի պարտքերը փակել այդ ոսկով, մերժեցին, պատճառաբանելով, որ ՍՍՀՄ-ը Ռոսական կայսրության ժառանգորդը չէ: Իսկ Պուտինը ՌԴ Սահմանադրության մեջ կատարած փոփոխությամբ ընդունեց այդ ժառանգականությունը):

Իսկ ի՞նչը կարող է դառնալ պամանավորվածության առարկա:

Ռոսաստանը ձեռնպահ է մնում դոլարի դեմ ռեգիոնալ վալյուտա Չինաստանի հետ ստեղծելուց, իսկ ԱՄՆ-ն էլ սառեցնոմ է երեք պետության (Անգլիա, Թուրքիա, Իսրայել) հետ ունեցած իր անմիջական ռազմական փոխօգնության պայմանագրերը:

(Իսրայելի հետ սառեցման պրոցեսը ընթացքի մեջ է):

Ինձ բացարձակ հեաքրքիր չէ, թե ով ինչպես է ընկալում մասնավորապես մեր տարածաշրջանում ընթացող տակտիկական զարգացումները:

Կարևորն այն է, որ ՌԴ -ի քայլերի հերթականությունը չի խախտվում:

Կշռադատված գնում է իր ստրատեգիական նպատակի հետևից:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2201

Մեկնաբանություններ