ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Սասունի ճամփեն Արցախով է անցնում»

«Սասունի ճամփեն Արցախով է անցնում»
12.12.2023 | 11:05

Ինչ լավ է, որ զտարյուն սասունցի ընկերս` Վազգենը, չտեսավ այս օրերը: Բայց ներքին մի վախ ուներ, տագնապ, որ թույլ, ընչաքաղց մարդիկ օր-օրի վեր են բարձրանում:

Ամիսը մեկ-երկու անգամ Արցախ էինք գնում։

Ասում էր` Սասունի կարոտը Արցախից եմ առնում:

Ասում էր` Սասունի ճամփեն Արցախով է անցնում:

Հիշում եմ` Շուշիում էինք, ասաց.

«ՈՒխտ եմ արել, Շուշիում տուն պիտի շինեմ»։

Ափսո՜ս, ուխտն անկատար մնաց:

Ասում էր` Սասունն ու Արցախը Հայու թթխմոր է, հայու շաղախը, հայու գաղտնագիրը: Սասունը կորցրինք, հայու տեսակն էլ փոխվեց: Արցախը թթխմոր մնաց, Արցախն էլ կորցնենք հայը կփչվի, կփչանա:

Թուրքի ուզածն էլ փչված, փչացած հայն է…

Ի՜նչ լավ է, որ զտարյուն սասունցի ընկերս` Վազգենը, չտեսավ այս օրերը։

Սպարտակ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ

Դիտվել է՝ 1652

Մեկնաբանություններ