ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Մարդասիրության» և «կառուցողականության» շղարշի ներքո

«Մարդասիրության» և «կառուցողականության» շղարշի ներքո
10.12.2023 | 08:42

Ադրբեջանը, երեք տարի մեր զինծառայողներին գերության մեջ պահելուց, մարդասպան դիվերսանտների հետ փոխանակելուց հետո, տարբեր դերակատարների կողմից խրախուսանքի խոսքեր է ստանում։

Դա այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ալիևը պարտավոր էր hետ վերադարձնել մեր գերիներին։ Փոխանակումն էլ տեղի չի ունեցել բոլորը բոլորի դիմաց սկզբունքով։

Մենք դեռևս ունենք Բաքվում ապօրինաբար պահվող հայրենակիցներ։

Սա ցույց է տալիս, թե ինչպես է բռնապետը իր հակամարդկային քայլերը կարողանում մատուցել «մարդասիրության» և «կառուցողականության» շղարշի ներքո։

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 3317

Մեկնաբանություններ