«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

Ինչքան «քաղաքականությամբ չզբաղվող» կար՝ միանգամից ակտիվացավ

Ինչքան «քաղաքականությամբ չզբաղվող» կար՝ միանգամից ակտիվացավ
24.09.2023 | 14:29

Հենց զգացին, որ իրենց Սիկոլի աթոռը երերում է, և իշխանությանը ռեալ վտանգ է սպառնում, ինչքան «քաղաքականությամբ չզբաղվող» ու «գլուխը կախ իր գործն անող» խմբակ կար՝ միանգամից ակտիվացան ու սկսեցին քաղաքականությամբ զբաղվել, որպեսզի կա՛մ արտակարգ ռեժիմ մտցնելով Սիկոլին փրկեն, կամ էլ, ծայրահեղ դեպքում, Սիկոլին մի նոր այլընտրանքային (չենք մոռանում՝ բոլոր շանտղությունները սիկոլականների համար այլընտրանքային բառով են բնութագրվում) թեկնածու գտնեն իրենց թիմից, որ հանկարծ չկորցնեն 1998-ից կորցրած ու մինչև 2018-ը դրա համար կենաց- մահու կռիվ տված բաղձալի աթոռը:

Որովհետև վախենում են, որ հենց կորցնեն իշխանությունը, Թուրքիային ինտեգրման իրենց ծրագրերը դարձյալ կխափանվեն, կիսատ կմնան ու չեն իրագործվի:

Զաքար Խոջաբաղյան

Դիտվել է՝ 1453

Մեկնաբանություններ