«Արևմտյանները մոլագար կերպով Հայաստանը ներքաշում են փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ Անդրկովկասում և ոչ միայն Անդրկովկասում, այլև նրա շուրջը։ Այս ամենը որոշակի ուղղվածություն ունի ընդդեմ Ռուսաստանի, Իրանի և նույնիսկ Թուրքիայի: Սա հանգեցնում է Հայաստանի ողջ անվտանգության համակարգի վերաֆորմատավորմանը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Մեզ համար ամենավտանգավորը, ինչ կարող է անել Արևմուտքը

Մեզ համար ամենավտանգավորը, ինչ կարող է անել Արևմուտքը
13.09.2023 | 08:22

Մեր օրերի դեպքերը վերլուծելիս՝ հաճախ ենք զուգահեռներ անցկացնում Առաջին Հանրապետության անկման հետ:

Հայտնի խոսք կա, լսած կլինեք. «Արևմուտքինը փափուկ ուժն է, Ռուսաստանինը՝ կոշտ ուժը»:

Արևմուտքի «փափուկ ուժն» այն է, երբ մեր օրերում Հայաստանից պլանշետների տեսքով օգնություն է տրվում Ուկրաինային՝ ներկայացվելով օգնություն դպրոցականներին, այնինչ, պլանշետի կարիք կար ռազմադաշտում: Նույն կերպ անցած դարի առաջին քառորդում անգլիացիները մեզ տրված մեծ համարի անպետք զինվորական սապոգները կարողացան ներկայացնել որպես մեծ ռազմական օգնություն:

Ավելի պարզ. 1919 թվականի գարնանը ռուսական բանակի շարքերում թրծված հայ զինվորականներին, Առաջին համաշխարհայինից մնացած ռուսական զինամթերքով, հաջողվեց վերականգնել Արևելյան Հայաստանը (72 հազար ք/կմ). նշենք, որ Առաջին Հանրապետությունը ստեղծման պահին 12 հազար ք/կմ էր: Վերը նշվածի պայմաններում բրիտանացիներին հաջողվում էր հայերի շրջանում տարածել, որ իրենց օգնությամբ ենք Արևելյան Հայաստանն ազատագրել. սա է «փափուկ ուժ» կոչվածը:

Հիմա գանք մեր օրեր. վերջին շրջանի իրադարձություններին մի քիչ խորքով ծանոթ մարդկանց հայտնի է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմում Հայաստանն իր ունեցած ծանր զինամթերքի (ռուսական) շատ քիչ մասն է օգտագործել: Պատճառը պարզ է՝ նպատակ չի եղել դրված հաղթել պատերազմում, եղել է հակառակը՝ պարտվել:

Ամենավտանգավորի մասին. մեր զինապահեստներում կա անհրաժեշտ ծանր զինամթերք (ռուսական) և չկա քաղաքական կամք, որպեսզի Ադրբեջանի հետ բախման ընթացքում լուծենք տեսանելի խնդիր, օրինակ, ազատագրենք Սև լճի տարածքը և սեպտեմբերյան մարտերի ժամանակ կորցրածը, որը տարածքով հավասար է Երևանին: Ուրեմն, Արևմուտքը կտա քաղաքական կամք և իր ամբողջ տեղեկատվական միջոցներով դաշտը կլցնի «ահռելի» ռազմական օգնության մասին լուրերով, ինչն իրականում կարող է լինել աշնանային զինվորական բաճկոններ՝ մեծ տուփերով:

Այս ամենից հետո տաբու կլինի արտահայտել այն պարզ աշխարհաքաղաքական իրողությունը, որ տարածաշրջանում Ռուսաստանի այլընտրանքը Թուրքիան է, Արևմուտքը մեզ սարքում է թուրքական վիլայեթ: Եվ, ռացիոնալ միտքը բանտած, հետ կգնանք 1920 թվականի «Ալեքսանդրապոլի պայմանագիր», բայց պետք չէ նաև մոռանալ, որ Ռուսաստանում 2023 թվականն է և ԷԿՈՎԱՍ-ի երկրները դեռ որոշում չունեն Նիգերի մասով:

Այսպիսով, մենք ինչ անենք, մեզ ենք անելու:

Ազատ Ադամյան

Դիտվել է՝ 2164

Մեկնաբանություններ