ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Իրական կռվողը սուսուփուս իր պարտքն է կատարում

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Իրական կռվողը սուսուփուս իր պարտքն է կատարում
05.05.2016 | 16:40

Ինչպես 90-ականներին՝ կամուֆլյաժավորները, մորուքավորները, թվանքավորներն են շատացել: Դե′ այն տեսակն էլի, որ միշտ երևում է, նկարվում, ցուցադրում իրեն, բայց իրականում չկա:
Իրական կռվողը՝ զիվորը, իսկական երկրապահը, կամավորը, զինվորական ծառայողը սուսուփուս իր պարտքն է կատարում, նա նկարվելու, ֆոտոսեսիաների, սոցիալական ցանցերում, տեսախցիկների առաջ գովազդվելու կարիք չունի: Իսկ նրանք, ովքեր գովազդվում են, մայրաքաղաքային «հերոսի», ասֆալտի թվանքավորի կերպար են ընդունել, ավելի ճիշտ կլինի սսկվեն ու իրենց բուն պարտականություններն ազնվորեն կատարեն, դրանով ավելի մեծ գործ արած կլինեն:


Աստված տա այս կռիվն անկորուստ, առանց զոհերի բարով-խերով ավարտվի, տեսեք սնկի, տարականի նման՝ ինչպես այն ժամանակ, ինչքան տականք են պատերազմի մասնակցի կարգավիճակ ստանալու, իրենց նման տականքների թեթև ձեռքով: Լկտի, անամոթաբար, աներեսի նման՝ իրենց շուստրիի, կյանքը «ճիշտ» հասկացող տղու տեղ դնելով:

Դիտվել է՝ 2962

Մեկնաբանություններ