Ավելի քան 80 մարդ է զոհվել Նիգերիայի հյուսիսում քրիստոնյաների և մահմեդականների միջև տեղի ունեցած բախումներից: Հիշեցնենք, որ անցած կիրակի այստեղ երեք եկեղեցի էր պայթեցվել:
Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի առողջական վիճակի մասին հակասական տեղեկություններ են ստացվում: Որոշ լրատվամիջոցներ հաստատում են, որ նա տարել է կլինիկական մահ, սակայն Nile TV-ն հաղորդում է, որ բժիշկների ջանքերը նրան փրկելու ուղղությամբ շարունակվում են:
Մոսկվայում ավարտվեցին Իրանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի, Բրիտանիայի և Գերմանիայի միջև բանակցությունները Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ: Մինչ Մոսկվան բանակցություններ էին ընթացել Ստամբուլում և Բաղդադում:
Հունաստանի կոալիցիոն կառավարության ձևավորումը կուսակցությունների ղեկավարների միջև առկա տարաձայնությունների պատճառով կարող է ձգձգվել մինչև շաբաթվա վերջ: Այդ մասին այսօր հայտարարել է աջ դեմոկրատների առաջնորդ Ֆոտիս Կուվելիսը:
Երկու պաղեստինցի է զոհվել այս գիշեր Գազայի հատվածին Իսրայելի հասցրած ավիահարվածից:
Իսրայելի իշխանությունները նշում են, որ Գազայի հատվածի կենտրոնական շրջանները ենթարկվել են հարձակման` ի պատասխան Իսրայելի հարավային տարածքների հրթիռակոծման:
Եգիպտոսը ղեկավարող ռազմական խորհուրդը խոստացել է 2012 թ. հունիսի վերջին իշխանությունը հանձնել Եգիպտոսի նորընտիր նախագահին: Այս մասին հայտարարել էր ռազմական խորհրդի անդամ Մուհամադ Աասարը: Նա նաև ասել է, որ այդ արարողությունը տեղի կունենա Եգիպտոսի ԿԸՀ-ի կողմից նախագահական ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո:
Թուրքիայի հարավ-արևելքում` Իրաքի սահմանին մոտ, ավելի քան 7 թուրք զինծառայող է մահացել` ընկնելով քուրդ գրոհայինների ծուղակը: 15 մարդ վիրավորվել է: Այդ մասին հաղորդում է BBC-ն:
ԱՄՆ և ՌԴ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման Մեքսիկայի Լոս Կաբոս քաղաքում «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած երկկողմ բանակցություններից հետո հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
Հունիսի 18-ին Մոսկվայում սկսվել են և այսօր շարունակվում են միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները Իրանի և միջնորդ վեց երկրների ներկայացուցիչների միջև:
ՈՒկրաինայում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Ժոզե Մանուել Թեյշերային մերժել են տեսակցությունը Խարկովի հիվանդանոցում գտնվող նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հետ, ում յոթ տարվա ազատազրկման են դատապարտել Ռուսաստանի հետ գազային պայմանագրի պատճառով:
ՈՒկրաինան հրետակոծության ու ցամաքային հարձակման է ենթարկել Ռուսաստանի սահմանամերձ մի քանի բնակավայր, այդ թվում՝ Կուրսկի հատվածը։ Ենթադրաբար՝ մի քանի ռուսական գյուղ գրավել են ուկրաինացի զինվորները։
Այս լուրը Հայաստանի ռուսատյաց զանգվածի համար ավելի ուրախալի է, քան, եթե ասեինք, որ Արցախը ազատագրել ենք թշնամուց...