Մահմեդականների համար սրբազան Ղուրբան բայրամ տոնի օրը Աֆղանստանի հյուսիսում գտնվող Մայմանա քաղաքի մզկիթի մոտ պայթյուն է որոտացել։ Ավելի քան 37 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվել։
Իսրայելի իշխանությունները մեղադրում են Սուդանին, որ այդ երկիրը դե ֆակտո դարձել է Իրանից դեպի աֆրիկյան և մերձավորարևելյան երկրներ զենքի տարանցման ճանապարհ։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վաղաժամ քվեարկել է նախագահական ընտրություններում։ Հատուկ դրա համար նա ժամանել է հայրենի Չիկագո։ Այդպիսով նա դարձել է պատմության մեջ առաջին նախագահը, ով քվեարկել է՝ չսպասելով ընտրությունների օրվան։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սատարում է ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմիի առաջարկը՝ մահմեդական Ղուրբան բայրամ տոնի օրերին Սիրիայում կրակը դադարեցնելու մասին։
ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին հայտնել է, որ Սիրիայի իշխանությունները պատրաստ են դադարեցնել ռազմական գործողությունները գրոհայինների դեմ մահմեդական Ղուրբան Բայրամ տոնին, որը նշվում է այս շաբաթ։
Սիրիայի նախագահ Բաշար Ասադն այսօր հրամանագիր է ստորագրել, որով համընդհանուր համաներում է շնորհվում մինչև այս տարվա հոկտեմբերի 23-ը հանցագործություն կատարած անձանց։
Իրանի ազդեցությունը Հարավային Կովկասում, թերևս, Թուրքմենչայի պայմանագրից հետո առաջին անգամ էականորեն բարձրացել է։ Այսօր Իրանը կարողանում է ոչ միայն հակադարձել Ռուսաստանին, Թուրքիային և Արևմուտքին, այլ նաև զգուշացնում է, որ Հարավային Կովկասում որևէ գործողություն չի թողնելու կատարեն, որը չի բխում Իրանի շահերից։ Միևնույն ժամանակ նաև հստակ նշում է, թե որոնք են Իրանի շահերը։