Փրկությունը ՆԱՏՕ-ն է,-լսում ես համարյա ամենուր:
Ընդունում եմ:
ՈՒ, ըստ այդ տրամաբանության, Թուրքիան ՆԱՏՕ է :
Ադրբեջանը Թուրքիայի հետ «մի ազգ են երկու պետություն»:
Ադրբեջանական բանակի ինստրուկտորները թուրք են:
ՆԱՏՕ -ի սպաներ:
Ադրբեջանական բանակը, ՆԱՏՕ-ական չափորոշիչներին համապատասխան բարեփոխումների է ենթարկվել:
Եթե բանակը ՆԱՏՕ-ական է, ուրեմն տնտեսությունը չի կարող այլ բան լինել:
Արցախը մտավ թուրք-ադրբեջանական տիրապետության
տակ:
ՆԱՏՕ-յացավ:
ՆԱՏՕ-ի երկրպագուներ, էլ ինչու՞ եք Արցախի համար արցունք թափում:
Ձեր երազանքը կատարվեց, Արցախում ՆԱՏՕ-ական չափորոշիչներով զինված զորք է:
Թե՞ դրանք երջանկության արցունքներ են ...
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ