ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ.-ն ասում է, որ ԵՊՀ-ն և Մատենադարանը համագործակցում են:
Ի՞նչ է նշանակում նույն պետության մեջ երկու պետական հիմնարկների համագործակցություն:
Ի՞նչ է նշանակում նույն պետության մեջ, նույն նախարարության ենթակայության ներքո գործող հիմնարկների միջև համագործակցություն:
Կարո՞ղ են դրանք չհամագործակցել:
Ավելին՝ հնարավո՞ր է արդյոք, որ, օրինակ, Շտապօգնությունն ու բժշկական կենտրոնները, Ոստիկանության պարեկներն ու օպերները չհամագործակցեն կամ թշնամանան:
Իհարկե, հնարավոր չէ:
Գիտի՞ այդ մասին Հ.Հ.-ն:
Կարծում եմ՝ գիտի: Խնդիրն այլ է:
Սորոսականների հիմքը ֆիկցիան է:
Սրանք մինչև իշխանության գալը դրամաշնորհային ֆիկտիվ ծրագրեր էին ներկայացնում, ֆիկտիվ սեմինարներ կազմակերպում, ֆիկտիվ հաշվետվություններ գրում:
Սրանք պետությունը Սորոսից չեն տարբերում:
Սրանց կարծիքով, ֆիկցիան կարելի է որպես պետական աշխատանք ներկայացնել և ֆիկտիվ հաշվետվություններ տալ:
Տվյալ դեպքում, Հ.Հ.-ն փորձում է բոլորիս վստահեցնել, որ ԵՊՀ-ի և Մատենադարանի «համագործակցությունն» իր աշխատանքի արդյունքն է և «հաշվետվություն է» ներկայացնում:
Այսպես շարունակվելու դեպքում, որպես կատարված աշխատանքի հաշվետվություն, կլսենք ԵՊՀ Քիմիայի և ԻԿՄ ֆակուլտետների, գրադարանի և պահակախմբի, հավաքարարների և ուսումնական գծով պրոռեկտորի միջև խորը և համապարփակ համագործակցության մասին հայտարարություններ:
Ի դեպ, Հ.Հ.-ին լրիվ անվճար խորհուրդ տամ: ԵՊՀ-ում սովորում է շուրջ 20 000 ուսանող: Պատկերացնու՞մ եք, եթե բոլոր ուսանողները միմյանց հետ համագործակցեն: Ախր, դա մի քանի տասնյակ տարիների հաշվետվության նյութ է:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ