«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

Խժռել, գրեթե մարսել ենք ապագան ու պար ենք գալիս փառատոներում

Խժռել, գրեթե մարսել ենք ապագան ու պար ենք գալիս փառատոներում
29.07.2023 | 09:02

Եկեք՝ ես չասեմ՝ «Դուք»։ Ես կասեմ՝ «Մենք», որպեսզի որևէ մեկը չվիրավորվի, երբ տողերի մեջ իրեն կտեսնի։

Մենք՝ ո՞վ ենք։ Մենք գիտակցու՞մ ենք արդյոք մեր քաղաքական ընտրության պատճառով առաջացող պատասխանատվության այն չափը, որը ահագնացել ու գիլիոտինի նման կախվել է մեր վզին։ Որքա՞ն կարելի է ապրել ջայլամի նման ու չտենել, որ ապրում ենք, քեֆ ենք անում, իրար ողջագուրվում, ձևացնում. թե երջանիկ ենք, սակայն՝ մեր ապագայի հաշվին։ Այսինքն, խժռել, գրեթե մարսել ենք այդ ապագան ու պար ենք գալիս փառատոներում։

Մենք, որ մի քանի կոպեկ թանկացումի պատճառով լցվում էինք, փողոցներ փակում, «էկոլոգիական» թեմաներով ճառեր կարդում մեկս մյուսին, այսօր նստել ենք տանը, երբ մեր հարյուր քսան հազար ցեղակից, արյունակից եղբայրներ ու քույրեր շրջափակման մեջ են ու բնաջնջման եզրին։

Հայաստանում ընտանիք կա՞, որ արցախյան արմատ կամ բարեկամություն չունենա։ Այս ի՞նչ եղավ մեզ հետ։ Իջևանի, Բերդի, Նոյեմբերյանի, Կարմիրի ու շատ-շատ այլ բնակավայրերի բնակիչներ ծագումով Արցախից են, նախօրոք ասենք՝ պատրաստվեն հանձնվելու Ադրբեջանի՞ն։ Մենք մեզ էշի տե՞ղ ենք դրել, թե՞ անասուններ ենք արդեն։

Եթե մենք անասուն չլինեինք, կթողնեի՞նք, որ իշխանության վրա մնար մեկը, ով երեկ ասում էր՝ Արցախը Հայաստան է, և վերջ, այսօր ասում է՝ Արցախը Ադրբեջան է, և վերջ։ Եվ այդ մեկը, ում մենք երկու անգամ ընտրեցինք, ի՞նչ իրավունք ունի Արցախը Ադրբեջանին տալու։ Արցախը նրան ընտրե՞լ է։

Եվ հազարավոր նահատակներին, որ իմ երազում գալիս են, ի՞նչ պատասխան տամ։

Դավիթ Վանյան



Դիտվել է՝ 1381

Մեկնաբանություններ