Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Փուլային ծրագիր, որը թուրք-ադրբեջանական ջանքերով գործողության մեջ դրվեց 2018-ին

Փուլային ծրագիր, որը թուրք-ադրբեջանական ջանքերով գործողության մեջ դրվեց  2018-ին
26.07.2023 | 21:58

Սրանք ոչ միայն քննարկում են ստորագրվելիք պայմանագրով Արցախն ամբողջովին Ադրբեջանին հանձնելու հարցը, այլև Հայաստանի տարածքից մի քանի տասնյակ գյուղեր տալու և Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման հարցերը։

Վերջինս ամբողջովին բխում է պաշտոնական Բաքվի «արևմտյան Ադրբեջան» ծրագրից և վերաբնակեցվողներն էլ հասարակ ադրբեջանցի գյուղացիները չեն լինելու, այլ պրոիշխանական քաղաքացիական և քաղաքական ակտիվը, գործակալներ, ռազմական մասնագետներ և այլք, որպեսզի անհրաժեշտության դեպքում Հայաստանում ցույցեր, սադրանքներ և բախումներ հրահրեն։

Եվ սա փուլային ծրագիր է, որը թուրք-ադրբեջանական ջանքերով գործողության մեջ դրվեց 2018-ին, այս ծախու արարածի դեմքով։

Հիմա երկրորդ փուլն է:

Գևորգ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 1891

Մեկնաբանություններ