Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Ալիևը համոզեց այդ մեծամիտ տգետին, թե ինքը «պատմական շանս» ունի՝ լուծելու Արցախի հարցը

Ալիևը համոզեց այդ մեծամիտ տգետին, թե ինքը «պատմական շանս» ունի՝ լուծելու Արցախի հարցը
06.07.2023 | 23:11

Ադրբեջանը պատերազմով կամ պատերազմի սպառնալիքով է խոսում Հայաստանի հետ ոչ թե այն պատճառով, որ Հայաստանում մարդիկ փորձում են քրեականացնել Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելը, այլ այն պատճառով, որ, անկախ իր սպասելիքներից, Ադրբեջանը Հայաստանի այսօրվա իշխանություններից ստացավ Արցախը կլանելու, արցախցիներին ցեղասպանելու կամ արտաքսելու համաձայնություն:

Ադրբեջանը 2020-ին հարձակվեց Արցախի վրա ոչ թե այն պատճառով, որ ուժեղացել էր կամ ավելի հարուստ էր, այլ այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանի «պատմության դասատու» Իլհամ Ալիևը համոզեց այդ մեծամիտ տգետին, թե ինքը «պատմական շանս» ունի՝ լուծելու Արցախի հարցը:

Նիկոլ Փաշինյանը հավատաց իր «դարակազմիկ առաքելությանը»՝ իբր կարող է լուծել Արցածի հարցը, որովհետև մենք, ժամանակին դրա բերանը փակելու, դրա «հաջողության պատմությունը» կասեցնելու փոխարեն, ծափահարել կամ, լավագույն դեպքում, անտեսել ենք իրեն:

Մենք չենք գնահատել Նիկոլ Փաշինյանից ու նրա նմաններից եկող վտանգը, որովհետև…

Մի խոսքով՝ հիմա էլ ուշ չէ սովորել, կրթվել ու զարգանալ, թե չէ Գևորգ Պապոյանի պես մեկը այսօր պատերազմով կվախեցնի, որովհետև Հայաստանում «ՀայաՔվե» է, իսկ վաղը մի այլ «գևորգպապոյան» մեզ պատերազմով կվախեցնի, որովհետև կա՛մ ինքը պետք է լինի Հայաստանի վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա: Մի անգամ արդեն այդպես եղել է, և մենք դրա պատճառով պատերազմ ունեցել ենք:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 2307

Մեկնաբանություններ