Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Երևի միշտ ենք այսպիսին եղել, որ մշտապես այս օրին ենք

Երևի միշտ ենք այսպիսին եղել, որ մշտապես այս օրին ենք
26.12.2022 | 08:27

Ադրբեջանը զարգանում է, կրկին զինվում, հզորանում, դիվանագիտական հաջողություններ գրանցում, տնտեսական կապեր զարգացնում, ինքնահաստատվում և, ինչպես դուք, սորոսական-բնապահպանական, պսևդոդեմոկրատական ոճով Արցախը շրջափակում, իսկ դուք՝ իշխանություն և այլք, բոլորդ՝ ինչպես միշտ, դռնեդուռ ընկած, թղթե շերեփով թակում եք, լալահառաչ խնդրում, օգնություն հայցում, հուզիչ ու խղճահարույց նոր երգեր գրում և երգում:
Կամ էլ մեղադրում եք Ռուսաստանին, իրենց ընդդիմություն համարողներին, բայց ոչ ձեզ՝ նույնիսկ ոչ թուրքերին:


Ձեզ՝ իշխանություն խաղացողներիդ ծրագրավորել են, խաղալիքի նման լարել, և դուք, ձեզ պատեպատ տալով, նրանց ծրագիրն եք կատարելու՝ Լին Թրեյսին վկա ու Նիկոլի սիրելի ադրբեջանական գազով տաքացող ու սև խավիարով սնվող եվրոյոնջաները՝ նույնպես:
Դե, ուրեմն դուք էլ կերեք ձեր հայկական արտադրության յոնջան, տնականը, տեղականը, էկոլոգիապես մաքուրը․ մենք ուրիշ ենք, մերն ուրիշ է:


Լավ, ի՞նչ եղավ հայ ազգի հետ, ինչու՞...
Դե, երևի միշտ ենք այսպիսին եղել, որ մշտապես այս օրին ենք՝ գոյատևման ու փրկվելու պայքարների մեջ, պարտությունն ընդունող և պարտության հետ հաշտվող, իրար ատող և իրար ոչնչացնող՝ լիքը դավաճաններով ու ներքին թշնամիներով:


Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 12128

Մեկնաբանություններ