Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել «քիթը չխոթել» Ռուսաստանի Դաշնության և Իրանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ՝ ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մեր համագործակցությունը ժամանակի փորձություն է անցել։ Այն բացասական ձևով չի ազդում որևէ մեկի անվտանգության կամ տարածաշրջանային հավասարակշռության վրա»,- շեշտել է դիվանագետը։               
 

Չինաստանում հայտարարել են ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերականգնելու մտադրության մասին

Չինաստանում հայտարարել են ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերականգնելու մտադրության մասին
22.02.2021 | 15:58

ԱՄՆ-ը վերջին մի քանի տարում փաստորեն դադարեցրել է Չինաստանի հետ երկխոսությունը, Պեկինը պատրաստ է աշխատել դրա վերականգնման ուղղությամբ՝ փետրվարի 22-ին հայտարարել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարար Վան Ին:

«Վերջին մի քանի տարվա ընթացքում ԱՄՆ-ը գործնականում դադարեցրել Է երկու երկրների միջև բոլոր մակարդակներով երկխոսությունը, ինչը դարձել է ամերիկա-չինական հարաբերությունների վատացման կարևոր պատճառներից մեկը: Չինաստանի դռները միշտ բաց են երկխոսություն վարելու համար, մենք պատրաստ ենք ցանկացած ժամանակ ազնվորեն և անկեղծորեն հաղորդակցվել ԱՄՆ-ի հետ, ինչպես նաև երկխոսություն վարել խնդիրները լուծելու համար»,-հայտարարել է Վան Ին՝ Պեկինում կազմակերպված «Լանտին» համաժողովի բացմանը:

Նա ընդգծել Է, որ Չինաստանն ու ԱՄՆ-ն ունեն տարբեր սոցիալական համակարգեր, պատմություն և մշակույթ, երկու երկրների հակասությունների և տարաձայնությունների առկայությունը բնական է, բայց նրանց համար գլխավորը փոխըմբռնման ամրապնդումն Է երկխոսության ճանապարհով, այլ ոչ թե թույլ տալ տարբերություններով որոշելու երկու երկրների միջև հարաբերությունները։

Դիտվել է՝ 11109

Մեկնաբանություններ